Ինչnւ է եր եխшն կրծnւմ եղnւնգները. Պшsճ шռներն ու լnւծnւմները

Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ երեխան եւ երկրորդ դեռահասը կրծում է եղունգները:

Այս երեւույթի բացատրության մի քանի վարկածներ կան. համարվում է, որ եղունգները կրծելուն նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունները, վիտամինների եւ հանքանյութեի դեֆիցիտը, սակայն հիմնական պատճառը, ամեն դեպքում, հոգեբանական է:

Բավական է երեխան փոքր սթրես տանի, որպեսզի սկսի կրծել եղուգները:

Սովորաբար երեխաները կրծում են եղունգները, երբ վախենում են, երբ տագնապ եւ միայնություն են զգում, կամ պարզապես ձանձրանում են:

Իսկ հետո այս երեւույթի բազմակի կրկնություններն ամրապնդվում են սովորության տեսքով եւ դառնում ռեֆլեքս:

Սպասել, թե երբ երեխան կդադարի կրծել եղունգները, լավ միտք չէ, քանի որ կան երեխաներ, որոնք ամբողջ կյանքում շարունակում են անել դա:

Նման դեպքերում խորհուրդ է տրվում այցելել հոգեբանին, սակայն ծնողները կարող են իրենք փորձել վերացնել այդ վատ սովորությունը:

Ահա մի քանի պարզ քայլ.

1.Աշխատեք տանը չվիճել, սկանդալներ չսարքել, հատկապես՝ երեխայի ներկայությամբ:

Խոսեք երեխայի հետ, փորձեք հասկանալ, թե նա ինչ խնդիրներ ունի:

2.Աշխատեք լուծել դրանք:

3.Մի՛ ծանրաբեռնեք երեխային:

4.Հաճախ գովեք երեխային:

5.Փորձեք նրա համար հետաքրքիր զբաղմունք գտնել, որպեսզի նա եղունգները կրծելու ժամանակ չունենա:

Բացատրեք երեխային, թե ինչու է վտանգավոր եղունգները կրծելը (եղունգների ոչ էսթետիկ տեսք, ինֆեկցիաներ, ատամների եւ լնդերի հետ խնդիրներ եւ այլն):

6.Խրախուսեք երեխային, երբ նա տեւական ժամանակ չի կրծում եղունգները:

(Visited 840 times, 1 visits today)