Երկգլխանի տղ ամարդ, nւմ պահnւմ էին երկաթե վանդակnւմ nւ դաժ անnրեն ծեծnւմ. Ինչպե՞ս դասավnրվեց «դժnխքից ծնված»-ի կյանքը

Մարդկության պատմությունը լի է տարօրինակ մարդկանցով, ովքեր ունեցել են ոչ պակաս տարօրինակ ճակատագրեր։ Այսօրվա խոշորացույցի տակ հայտնվել է Պասկալ Պինոնը՝ երկգլխանի մի մեքսիկացի, ում երկար ժամանակ պահում էին վանդակում՝ երկաթներով շղթայված, ու դաժանորեն խոշտանգում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Պասկալը ծնվել է 1889թ.-ին։ Նա ի ծնե ունեցել է երկու գլուխ, որն, ըստ տեղեկությունների, եղել է իր երկվորյակ, չձևավորված եղբոր գլուխը։ Չնայած նրան, որ երկվորյակ եղբոր մարմինը եղել է չձևավորված, նրա գլուխն ակտիվ միմիկա է ունեցել։ Ասում են, որ երկրորդ գլուխն ակտիվ ծիծաղել է, լացել ու միշտ ինչ-որ բան շշնջացել։

Պասկալի խմելու ժամանակ գլուխը միշտ ջղայնացած դեմք է ընդունել՝ ցույց տալով, որ բացարձակ չի հավանում երկրորդ գլխի արարքները։ Շատերը հարցրել են Պասկալին, թե երկրորդ գլուխն ի՞նչ է միշտ շշնջում, սակայն Պասկալը մինչև վերջին շունչը հրաժարվել է այդ հարցին պատասխանել։

Իր կյանքի առաջին կեսին Պասկալի մասին միայն բամբասանքներ էին տարածվում։ Մի օր Սան Դիեգո քաղաքի ամենահայտնի կրկսեի ղեկավարներից մեկը՝ Ջոն Շայդլերը, ով առանձնանում էր նրանով, իր կրկեսային համարներում ներառում էր տարօրինակ մարդկանց, լսեց Պասկալի գոյության մասին ու որոշեց, որ նա պետք է անպայման իր կրկեսի մասը լինի՝ վստահ լինելով, որ Պասկալի համարները փողաբեր են լինելու։

Ջոնը որոշեց ամեն կերպ գտնել նրան, ու վերջապես նրա մոտ դա ստացվեց. նա հայտնաբերեց Պասկալին ինչ-որ հանքավայրում փակված։ Հանքի աշխատողները ոչ միայն շղթայել են Պասկալին ու փակել վանդակում, այլ նաև ամեն օր ծաղրում, խոշտանգում էին նրան, քանի որ մտածում էին, որ Պասկալը դժոխքի ծնունդ է։ Նրանք նաև վստահ էին, որ եթե Պասկալին փակի տակ պահեին, սատանան իրենցից հեռու կմնար։

Ջոնը հազիվ կարողացավ համոզել աշխատակիցներին, որ Պասկալին բաց թողնեն։ Սկզբում նրան կտրականապես մերժում էին, բայց հետո երկար համոզելու արդյունքում Ջոնը կարողացավ հասնել ցանկալի արդյունքին։ Պասկալի համար իր կյանքի այդ փուլն այնքան ցավալի էր, որ նա սիրով համաձայնվեց Ջոնի առաջարկին։ Նա ցանկանում էր լռել իր կյանքի այն փուլի մասին, որը նրան հասցրել էր այդ վիճակին։

Հայտնի կրկեսի ղեկավարը ճիշտ էր. Պասկալը դարձավ կրկեսի սիրելիներից, իսկ նրա հետ համարներն ուղղակի ամենահայտնին դարձան։ Շատերն էին գալիս՝ նայելու մի տղամարդու, ով ունի երկու գլուխ, ու երկրորդ գլուխն էլ ինքն իրեն խոսում է, ծիծաղում, բարկանում։ Պասկալը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։

Տարիներ անց Պասկալի երկրորդ գլուխը անսպասելի հիվանդացավ ու նեխեց։ Դրանից հետո՝ որոշ ժամանակ անց, Պասկալը ևս լուրջ հիվանդացավ ու մահացավ 40 տարեկան հասակում՝ մնալով պատմության մեջ որպես երկգլխանի մեքսիկացի, ում կրկեսային համարները զվարճացրել են շատերին։

(Visited 3 749 times, 1 visits today)