Աշխшրհին հшյտնի 5 տղшմшրդ, ում шնտ шնելի բնшվորությունը փչшցրեց իրենց ընտ шնեկшն կյшնքը. Քչերին հայտնի պատմություն

Հանճարները միշտ էլ առանձնացել են իրենց տարօրինակություններով ու բարդ բնավորությամբ։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի 5 տղամարդու, ովքեր փչացրել են իրենց ընտանեկան սիրով լի կյանքը իրենց բարդ բնավորության պատճառով։

1. Ալբերտ էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյնն ու Միլևա Մարիչն իրար հետ ապրել են շուրջ 16 տարի։ Նրանց հարաբերությունները փչացան, երբ Միլևան իմացավ, որ Ալբերտը գաղտնի սիրային նամակագրական կապի մեջ է իր զարմուհու հետ։ Այդ պահից սկսած՝ գիտնականը հայտարարեց իր կնոջը, որ իրենց հետագա կյանքի համար պետք է հետևել մի շարք կանոնների.

Կինը պետք է մաքուր պահի տունը, լվանա գիտնականի հագուստը, հետևի նրա առողջությանը և այլն։
Միլևան չպետք է ակնկալի որևէ ջերմ վերաբերմունք իրենից, պետք է համակերպվի իր մենակության հետ։
Միլևան ու Ալբերտը պետք է սիրով լի ներկայանան միայն հասարակական վայրերում, իսկ դրանցից դուրս
Էյնշտեյնը չէր պարտավորվում ուղեկցել կնոջը։
Էյնշտեյնի ու կնոջ միջև սեռական կապը պետք է բացառվեր։
Այս և այլ կանոնների պատճառով զույգը սկսեց առանձին ապրել, իսկ 5 տարի անց նրանք բաժանվեցին։

2. Կարլ Գուստավ Յունգ

Յունգն ամբողջ կյանքում կողմ է եղել բազմասերությանն ու իր հաճախորդներին էլ հորդորել կապ պահել մի քանի կնոջ հետ։ Նրա ամուսնությունը Էմմա Ռաուշենբախի հետ միտված էր իր ֆինանսական վիճակի կայունացմանը։ Էմման հարուստ ընտանիքից էր, ու նրա ընտանիքն ուղղակի աղջկան մեծացրել էր հաջող ամուսնության համար։ Յունգը, սակայն, կնոջը օգնում էր գրքեր ընտրել, զարգացնել իր գիտելիքները։

Սակայն Յունգը չէր հրաժարվում իր հաճախորդների հետ սիրային կապեր հաստատելուց։ Նրանցից մեկին անգամ նա որոշեց տուն տանել ու կնոջը պաշտոնապես ներկայացնել որպես իր սիրուհի։ Էմման օրեր շարունակ դուրս չէր գալիս իր սենյակից, բայց ստիպված էր տանել իր տանը սիրուհու ներկայությունը։ Արդյունքում՝ Էմման մահացավ դեպրեսիայի մեջ, ու Յունգը երկար ժամանակ ողբում էր կնոջ մահը։

3. Էդգար Ալան Պո

Հայտնի գրողը 27 տարեկանում ամուսնացավ 13 տարեկան Վիրջինիայի հետ։ Այդ ժամանակ հասարակությունը չէր քննադատում նման տարիքային տարբերությամբ կապերը, սակայն Էդգարն ու Վիրջինիան որոշեցին գաղտնի ամուսնանալ։ Նրանց ամուսնական ամբողջ կյանքի ընթացքում Էդգարը հիանում էր իր կնոջով, սակայն սեռական կապը պահում էր այլ կանանց հետ։

Վիրջինիային Էդգարը նվիրում էր բազմաթիվ ստեղծագործություններ, սակայն կինը դժբախտ էր։ Նրանց տան մշտական կռիվները, սոցիալական ծանր վիճակը բերեցին նրան, որ Վիրջինիան հիվանդացավ տուբերկուլյոզով ու շուտով մահացավ։

4. Օսկար Ուայլդ

Օսկար Ուայլդն ու Կոնստանս Լլոյդն ամուսնացան իրենց ծանոթությունից 3 տարի անց։ Կոնստանսը հայտնի փաստաբանի դուստր էր, ում համար տաղանդավոր գրողի հետ ամուսնանալը բավականին ձեռնտու էր։ Չնայած նրանք երկու դուստր ունեցան, բայց նրանց ամուսնական կյանքը բացարձակ չդասավորվեց։

Շուտով Ուայլդը սկսեց ապրել հյուրանոցներում։ Նրա վերաբերյալ բազմաթիվ դատական գործեր հարուցեցին՝ կասկածելով գրողին համասեռամոլության մեջ։ Կինը Ուայլդին բանտում ընդամենը երկու անգամ այցելեց՝ մի անգամ, որ տեղեկացնի մոր մահվան լուրը, իսկ երկրորդը, որ ստանա երեխաների խնամակալությունը։ Կոնստանսը լքեց երկիրը երեխաների հետ ու թողեց ամուսնուն դատական գործերի կիզակետում։

5. Կարլ Մարքս

Կարլ Մարքսն ու Ժեննի ֆոն Վեստֆալենն իրար ճանաչում էին դեռևս մանկուց։ Ժեննիի գեղեցկությամբ շատերն էին հիանում, սակայն աղջիկը ընտրեց հենց Մարքսին, քանի որ վստահ էր, որ իրենք իրար լրացնում են։ Կարլը գրում էր իր աշխատությունները, իսկ Ժեննին դրանք սրբագրում էր ու տպագրում։

Այս զույգն իդեալական էր թվում, սակայն շուտով ամեն բան փլուզվեց. Կարլն առհասարակ գումար չէր աշխատում, զույգը հսկայական պարտքեր էր կուտակել, նրանք անգամ չկարողացան պատշաճորեն թաղել իրենց դստերը։ Ժեննին քաղցկեղով հիվանդացավ ու մահացավ, իսկ արդեն իսկ ալկոհոլիզմով տարված Կարլին սկսեց պահել Էնգելսը։

(Visited 628 times, 1 visits today)