Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը (լուսանկարներ)

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ հակառակորդը գիշերը խախտել է հրադարարի ռեժիմն ու կրակ արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։

Պաշտպանության նախարարությունից մինչ այս պահը պաշտոնապես հաղորադագրություն տեղի ունեցածի վերաբերյալ չի տարածել:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։

Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։

(Visited 301 times, 1 visits today)