Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակը առաջիկա օրերին

Հունիսի 18-19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

(Visited 953 times, 1 visits today)