Coca Cola-ն հեռանում է …

Coca-Cola HBC-ն (Coca-Cola Hellenic)` Coca-Cola-ի դիստրիբյուտորը Ռուսաստանում, հայտարարել է, որ այլևս չի արտադրի և վաճառի Coca-Cola և այլ ապրանքանիշի ըմպելիքներ Ռուսաստանում (ներառյալ Sprite, Fanta և Dobry հյութերը):

Մարտին The Coca-Cola ընկերությունը հայտարարեց, որ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին կնվազեցնի բիզնես ակտիվությունը Ռուսաստանում:

Այդուհանդերձ, Նիժնի Նովգորոդի Coca-Cola-ի գործարանը շարունակել է աշխատել, հաղորդում է աշխատանքի տարածաշրջանային տեսչությունը։

Գերատեսչությունում նշել են, որ ընկերությունը չի կատարել օպտիմալացում, չի դադարեցրել արտադրությունը, չի ներդրել պարզ և կես դրույքով աշխատանք։

(Visited 42 times, 1 visits today)