Կին-ընձուղտներ. Ինչու՞ են այս ցեղի կանայք իրենց վզին ծանր օղակներ ամրացնում ու ի՞նչ կլինի, եթե դրանք մի օր հանեն (Photo)

Պադաունգ ցեղի կանայք առանձնանում են ոչ միայն իրենց յուրօրինակ ապրելակերպով, այլ նաև յուրօրինակ արտաքնով, որով կարողանում են գրավել հազարավոր զբոսաշրջիկների։ Նրանք իրենց վզին հատուկ, մի քանի կիլոգրամ քաշով օղակներ են ամրացնում ու դրանք չեն հանում ամբողջ կյանքում. ինչու՞։

Նշենք, որ ցեղն ապրում է Թայիլանդում ու երկրի ամենահայտնի ցեղերից է համարվում։ Նրանք, սակայն, ունեն գեղեցկության մասին իրենց տարօրինակ պատկերացումները. այստեղ գեղեցիկ են համարվում միայն երկարավիզ կանայք, ովքեր կարող են տղամարդուն գրավել իրենց երկար ու անվերջանալի պարանոցով։ Ահա այս է պատճառներից մեկը, որ կանայք շատ փոքր տարիքից ստիպված են ծանր օղակներ կրել իրենց վզին, որպեսզի առանց վիրահատական միջամտության կարողանան երկարացնել վիզն ու իրենց համար հարմար ամուսին գտնել։

Ամեն բան սկսվում է 5 տարեկանից։ Արդեն այս տարիքից փոքր աղջկա վզին մի քանի շղթաներ են ամրացնում, որոնք ժամանակի ընթացքում շատանում են ու հասնում անասելի քաշի ու քանակի։ Սրա օգնությամբ կնոջ պարանոցը գնալով սկսում է երկարել ու նա կարողանում է հասնել ցանկալի արդյունքի։ Սակայն հետազոտողները վստահեցնում են, որ միայն գեղեցկությունը չէ պատճառը, որը ստիպում է կանանց գնալ նման քայլի։ Այսպիսի քայլի գնալու ևս մի քանի պատճառներ կան։

Դրանցից մեկը նշում է, որ դեռևս հնուց այս ցեղի տղամարդիկ իրենց կանանց տարբերելու խնդիր են ունեցել։ Նրանք որոշել են,որ պետք է գտնեն որևէ հեշտ մեթոդ, որը նրանց կօգներ ավելի հեշտ տարբերել իրենց կանանց այլ ցեղի կանանցից ու ընտրել են այս տարբերակը, որը և՛ օգնում է պահպանել գեղեցկության բոլոր չափորոշիչները, և՛ նրանց միանգամից տարբերակում է մնացած բոլոր ցեղերի կանանցից։

Մյուս տարբերակի համաձայն՝ այս ցեղի կանայք միշտ ունեցել են խնդիր վագրերի հետ։ Նրանց ապրելավայրերում վագրերը վխտացել են ու հաճախ են հարձակվել կանանց վրա՝ առաջին հերթին վնասելով նրանց վիզը։ Այս պատճառով նրանք ստիպված էին օղակներ ամրացնել իրենց վզին, որպեսզի գոնե վիզը կարողանան պաշտպանել։

Ըստ վերջին տարբերակի այս կանայք ուղղակի ամրացնում են օղակները, որ կարողանան զբոսաշրջիկների գրավել։ Ցեղն ապրում է հիմնականում զբոսաշրջության հաշվին ու նրանց տարբերվող արտաքինը օգնում է զբոսաշրջությունը միշտ ակտիվ պահել։

Յուրաքանչյուր օղակի հաստությունը սկսում է 1 սանտիմետրից և նրա ամրացման վրա կարող է ծախսվել շուրջ 2 ժամ։ Գնալով օղակների հաստությունը կարող է հասնել մինչև 50 սմ.-ի։ Օղակները կարելի է հանել ամուսնությունից առաջ միայն, սակայն կանայք այնքան են հարմարվում այս օղակներին, որ նրանցից շատերը ուղղակի դրանք պահպանում են ամբողջ կյանքում։

Բժիշկների ինչ-որ խումբ էլ վստահեցնում է, որ եթե այդքան տարի օղակները կրելուց հետո դրանք հանեն, պարանոցը ամբողջովին կարող է վնասվել։ Սակայն անգամ այսպիսի նախազգուշացումները չեն նպաստում նրան, որ կանայք հրաժարվեն իրենց հնամյա սովորությունից։

(Visited 552 times, 1 visits today)