Հшմшշխшրհшյին 5 դեմքեր, ովքեր մшh шgել են սեքսի ժшմшնшկ. Ովքե՞ր են նրшնք, ում սիրտը կшնգնել է հաճույքի… (Photo)

Մահը գալիս է անսպասելի ու այն՝ որպես այդպիսին, երբեք էլ երանելի չի կարող լինել։ Սակայն համաշխարհային պատմությանը հայտնի այս 5 տղամարդիկ կարծես թե մահացել են այն մահով, որի մասին կարող են երազել շատ ու շատ տղամարդիկ․ նրանք մահացել են սեռական հարաբերության ժամանակ։ Առաջարկում ենք ծանոթանալ, թե ովքեր են նրանք, ում սիրտը կանգ է առել ամենակարևոր ու հաճելի պահին։

1. Կարլ Հզոր

Չնայած նրան, որ իր կյանքի վերջին տարում արդեն Կարլ Հզորը կամ Կարլ Մեծն արդեն գրեթե ստացել էր սրբի կոչում, մահը նրան այցելեց հենց իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում։ Այդ ժամանակ Կարլն արդեն 72 տարեկան էր, ու մահից հետո վրա հասած հոգևորականները որոշեցին, որ այսպիսի մահը հարիր չէ ապագա սրբին։

Մահից հետո նրանք որոշեցին, որ պետք է մահվան մեկ այլ պատճառ հորինեն, ըստ որի՝ Կարլը մահացել է ծերության հետ կապված ռևմատիզմից մի քանի օր անկողին ընկնելուց հետո։ Բավական երկար ժամանակ մարդիկ հավատում էին այդ վարկածին, մինչև որ բոլորին հայտնի դարձավ իրական պատճառը։ Նրա մահից մի քանի ամիս անց Կարլին սուրբ հռչակեցին։

2. Յոհան 12-րդ պապ

Թվում է, թե Հռոմի պապերը պետք է զերծ մնան աշխարհիկ հաճույքներից, քանի որ նրանք Աստծո դեսպաններն են Երկիր մոլորակի վրա, սակայն արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ։ Յոհան 12-րդ պապը, օրինակ, հենց այն բացառություններից էր, ով չէր կարող հրաժարվել իր աշխարհիկ կյանքից։

Նա մահացավ, ինչպես Իտալիայում է ընդունված ասել, «իջեցված տաբատով», երբ այն կինը, ում հետ սեռական հարաբերության մեջ էր, չկարողացավ բարձրաձայնել, որ ամուսինն արդեն սենյակում է։ Մերկ պապին կնոջ ամուսինն այնքան ծեծեց, որ հասցրեց մահվան։

3. Պավել 2-րդ պապ

Պավել 2-րդ պապի բախտն ավելի շատ կամ գուցե ավելի քիչ բերեց։ Նա մահացավ հենց սեռական ակտի ժամանակ, և ոչ ոք չհասցրեց էլ նրան ծեծել։

Ամենասարսափելին այն չէ, որ պապը մահացել է սեռական հարաբերության ժամանակ, այլ այն, որ որոշ պատմաբաններ նշում են, որ նա սեռական կապի մեջ էր երիտասարդ տղայի հետ, ում հետ սեռական ակտի ժամանակ էլ հենց մահացել է։

4. Ֆելիքս Ֆոր

Ֆրանսիայի ամենասիրառատ նախագահներից մեկը, ով Ֆրանսիայի նախագահ է եղել 1895-1899 թթ., սիրում էր երբեմն կտրվել պետական գործերից ու իրեն նվիրել հաճույքին ու կանանց։ Նա հաճախ էր այցելում հասարակաց տներ, որտեղ արդեն հասցրել էր անգամ սիրելի կանայք ունենալ։

Ֆորի ամենասիրելի անբարոյականը Մարագարետ Ստենելն էր, ում հետ սեռական հարաբերության ժամանակ էլ հենց նախագահը հանկարծամահ եղավ։ Պաշտոնական վարկածում նշվեց, որ նախագահը մահացել է սրտի կաթվածից։

5. Նելսոն Ռոկֆելեր

Հայտնի ԱՄՆ փոխնախագահ և ֆինանսական մագնատ Ռոկֆելերի մահվան իրական պատճառները չկարողացան թաքցնել ԱՄՆ բնակչությունից։ Նա մահացել էր իր օգնականի՝ Մեգան Մարշակի հետ սեռական հարաբերության ժամանակ։

Երբ բժիշկն այցելեց նախագահին, որպեսզի մահվան եզրակացություն գրի, նա չկարողացավ ուրիշ այլ պատճառ գրել, քանի որ Ռոկֆելերը գտնվում էր այնպիսի վիճակում, որ ակնհայտ էր մահվան պատճառը։

 

(Visited 4 846 times, 1 visits today)