ինչու այս աֆրիկյան ցեղում տղամարդիկ միայն մտածում են դիմահարդարվելու ու գեղեցկանալու մասին, իսկ կանայք զբաղվում են ծանր գործերով

Վոդաբու՝ աֆրիկյան ցեղ, որտեղ ամեն բան գլխի վայր է շուռ եկած։ Այստեղ տղամարդիկ առավոտից երեկո մտածում են միայն դիմահարդարվելու ու գեղեցկանալու մասին, իսկ կանայք զբաղվում են տունը ապահովելով ու տարատեսակ ծանր գործերով. ինչո՞ւ։

Բանն այն է, որ այս ցեղում չափազանց կարևոր է, որ տղամարդը լինի գեղեցիկ։ Սպիտակ ատամներ, գեղեցիկ ժպիտ, շքեղ դիմահարդարում և սլացիկ կազմվածք․ սրանք այն բաղադրիչներն են, որոնք պետք է առկա լինեն ցեղում գեղեցիկ տղամարդ համարվելու համար։ Սակայն ինչո՞ւ են նրանք այդքան շատ ձգտում գեղեցկանալ։

Խնդիրն այն է, որ ցեղում զուգընկերոջ ընտրելու իրավունք ունի միայն կինը, ու տղամարդն ամեն կերպ փորձում է գեղեցիկ երևալ, որպեսզի կինը նրան ընտրի ու դարձնի իր ամուսինը։ Այստեղ բոլոր այս տեսակ որոշումները կայացնում է կինը, ով իր ուսերին է վերցնում ամբողջ պատասխանատվությունը։

Կինը հետևյալ կերպ է ընտրություն կատարում․ ցեղի տղամարդիկ ամբողջությամբ գեղեցկանում, զարդարվում ու կանգնում են շարքով։ Կանայք հերթով մոտենում են նրանց ու սկսում զննել։ Զննելուց հետո հավանած տղամարդու ուսին սկսում են հարվածել ոտքով։ Դրանից տղամարդը հասկանում է, որ ինքն ընտրված է ու պետք է առանձնանա այդ կնոջ հետ, ավելին՝ հենց նրա հետ էլ ընտանիք կազմի։

Հետաքրքրական է, որ այս ցեղում անգամ կազմակերպվում են տարատեսակ գեղեցկության մրցույթներ, որոնց, ուշադրություն, մասնակցում են ևս միայն տղամարդիկ։ Ամեն տարի ցեղի անդամներն ընտրում են իրենց ցեղի ամենագեղեցիկ տղամարդուն։

Գեղեցկության մրցույթի ընթացքում տղամարդը ևս շտապում է գեղեցկանալ, զարդարվել ու արժանանալ բոլորի ուշադրությանը։ Ամենագեղեցիկ հռչակված տղամարդը իրավունք է ստանում ամուսնանալ ցեղի ամենացանկալի կնոջ հետ։

(Visited 171 times, 1 visits today)