Անվճար վերանnր nգեցի ծանnթիս տnւնը, բայց նրա ռեակցիան nւղղակի ապշեցրեց ինձ

Այս դեպքը եղել է ամռան սկզբին: Երկար էի մտածում, գրել այս մասին թե ոչ, բայց երեկ հանդիպեցի այդ կնոջը, և հիշողություններս թարմացան:

Մի ծանոթ աղջիկ կա, ամուսնալուծված է, միայնակ մայր է, որդին 12 տարեկան է: Արդեն 7 տարի մայրն ու տղան միայնակ են ապրում:

Մեր քաղաքը շատ փոքր է, դրսում հաճախ ենք հանդիպում ծանոթների, զրուցում ենք: Մայիս ամիսն էր, երբ իմացա, որ այդ կնոջ տան հյուրասենյակում «ջրհեղեղ» է եղել: Հարևանների տանից է եղել խնդիրը, ջուր է լցվել, ապրել հնարավոր չէ, բայց խեղճը նորոգելու գումար չունի, հարևաններն էլ հրաժարվում են փոխհատուցել վնասը:

Գնացինք նրանց տուն, արտակարգ իրավիճակ չէր. մի անկյունում լամինատն էր ուռած, դա հետագայում շտկեցինք, պետք էր առաստաղը ներկել և պաստառները պոկել և նորը փակցնել: Սկսեցինք աշխատել:

Սոսինձ մեր տանն էլ կար, բերեցի բոլոր անհրաժեշտ գործիքները, իսկ պաստառ գնել էր տանտիրուհին:

Ժամանակ շատ չունեինք, մի քանի օր գալիս էինք աշխատանքից հետո և վերանորոգում: Պատերը մանրակրկիտ չուղիղացրեցինք, միայն մի շերտով հարթեցրեցինք և փակցրեցինք պաստառները:

Սպիտակ ներկ և ատաստաղի շրիշակներ ինքս գնեցի, ներկեցինք առաստաղը, գեղեցիկ ձևավորեցինք: Մաքուր և կոկիկ ստացվեց:

Աշխատանքը տևեց մի շաբաթ: Այդ ընթացքում տանտիրուհին որդու հետ գնացել էր գյուղ՝ մոր մոտ, որ փոշին իրենց չխանգարի: Կիրակի օրը եկավ և…շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ սկսեց թերությունները մատնանշել:

-Պատերը լավ չեք հարթեցրել:

—Բայց պատերը ջրի՞ց էին ծուռումուռ,- արդեն զարմացած ասում եմ ես:

—Լամինատը, իսկ լամինատը հինն ե՞ք թողել: Ձեռքներդ քարի տակ չէ, կարող էիք փոխել, իմ պես միայնակ չեք մեծացնում երեխայի:

Ես էլ ոչինչ չպատասխանեցի: Ուղղակի պտտվեցի և դուրս եկա:

Ահա այսպես, եթե բարի գործ ես անում, պատրաստ եղիր նման պատասխանի: Եվ այդ ամենից հետո ես դարձա նրա համար մեկ թշնամին, նույնիսկ դրսում չի բարևում:

Նկարները ջնջել եմ հեռախոսիցս, որ չհիշեմ, այլապես նյարդայնանում եմ: Այս 2-3 նկարները ընկերս ուղարկեց:

(Visited 176 times, 1 visits today)