Անհայտ փաստեր հայտնի բրենդների լոգոների (տարբերանշանների) մասին

Անհայտ փաստեր հայտնի բրենդների լոգոների (տարբերանշանների) մասին

Pepsi
Պեպսի ընկերությունը մեկ անգամ չէ, որ փոխել է իր լոգոտիպը: Ներկայումս այն ունի շրջանի տեսք, որը բաղկացած է երկու մասերից՝ կարմիր և կապույտ, և առանձնացված է ալիքաձև սպիտակ շերտով: Գույները կանխամտածված օգտագործվել են Ամերիկայի դրոշին համապատասխան:

Amazon
Ամազոն կայքի լոգոտիպը արտաքինից հասարակ է: Սակայն այն ևս ունի իր թաքնված նշանակությունը: Նարնջագույն սլաքը խորհրդանշում է կայքի միջոցով գնումներ կատարած հաճախորդների գոհունակության ժպիտը: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաև սլաքի դիրքին՝ «А»-ից «Z»: Դրանք լատինական այբուբենի առաջին և վերջին տառերն են: Դա թաքնված ակնարկ է այն մասին, որ կայքում կարելի է գտնել անհրաժեշտ ամեն բան:

Metro Goldwyn Mayer
Հոլլիվուդյան ամենաառաջին կինոընկերություններից մեկը` Metro Goldwyn Mayer-ը, այն եզակի կազմակերպություններից է, որը ոչ մի անգամ չի փոխել մեկընդմիշտ ընտրված լոգոն: Փոխվել են միայն «հերոսները»: MGM-ի լոգոտիպում 95 տարվա ընթացքում հանդես են եկել 5 տարբեր առյուծներ: Վերջին առյուծը «իշխում» է արդեն 54 տարի:

Dove
Լոգոյի գույները(սպիտակ, կապույտ և ոսկեգույն) խորհրդանշում են նրբություն, մաքրություն և հարստություն։ Դա իր հերթին բրենդի ինքնության մի մասն է կազմում ֊ քանի որ Dove֊ը այն առաջին բրենդներից է, որն իր գովազդի մեջ ներգրավել է ոչ մոդելային արտաքինով կանանց։

Disney
Ենթադրվում է, որ ընկերության լոգոն դրա ստեղծող Ուոլթ Դիսնեյի ստորագրության ճշգրիտ պատճենն է: Լոգոն, իրոք, ընկերության հիմնադրի ձեռագրի ոճավորված տարբերակն է, բայց Դիսնեյը ստորագրությունն այնքան հաճախ էր փոխում, որ անհնար էր այն պատճենել:

Google
Ըստ ստեղծողների՝ Google -ի վառ գույները՝ ընդգծված կանաչով L֊ը խորհրդանշում են ֊ ըմբոստություն և ցանկություն խաղալու առանց կանոնների։

(Visited 34 times, 1 visits today)