Րաֆֆու հերոս Խենթի` և նրա առաջին կնոջ` Աննա Տեր-Թադևոսյանի որդին. ով էր նա

Արսեն Տեր-Պողոսյան. Ազգային, ռազմական գործիչ
Արսեն Տեր-Պողոսյան ազգային, ռազմական գործիչ, 1918 թվականի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ – աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ (1920 թվական)։

Րաֆֆու հերոս Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի և նրա առաջին կնոջ` Աննա Տեր-Թադևոսյանի որդին է։

19-րդ դարավերջին վերադարձել է Հայաստան և, ազգային-ազատագրական շարժման մասնակից իր ժամանակակից երիտասարդների նման, անցել էԱրևմտյան Հայաստան և Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերի՝ աչքի ընկնել արտակարգ խիզախությամբ ու հնարամտությամբ։

Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Նիկոլ Դումանի հրամանով 1905 թվականի հունիսի 4-ին իր մարտախմբով եկել է Ապարանի տարածաշրջանի Արտաշավան գյուղ և միավորելով տեղական ուժերը՝ մոտ 150 ձիավոր ու հետևակ մարտիկ, պլանավորել է պաշտպանել Ապարանի և Աշտարակի հայկական գյուղերի բնակիչներին Արագած և Արա լեռների ստորոտներին գտնվող Ուշի, Համամլու, Քուրդալու գյուղերի տեղաբնիկ թուրքերի ոտնձգություններից (Ընդհանուր հրամանատարը Արսեն Տեր-Պողոսյանն էր իր 20 ձիավորով։

Ջոկատի կազմում եղել են խմբապետներ Գրիգորը՝ 10 ձիավորով, Կարապետը՝ 13 հետևակով, Հովհաննեսը՝ 20 հետևակով, Արտեմը՝ 10 հետևակով, Բարսեղը՝ 19 հետևակով։ Բոլորը միասին ընդամենը 98 զինվոր, ինչպես նաև 40-ից ավելի զինված գյուղացիներ)։

Օրվա կեսին թուրքերը նախահարձակ են եղել Սաղմոսավանք գյուղի ուղղությամբ։ Այստեղ թողնելով մի խումբ մարտիկների՝ Արսեն Տեր-Պողոսյանը հիմնական ուժերով փոխադրվել է Ապարանի գավառամասի Արա գյուղ, սակայն ստանալով թուրքերի հարձակման մասին լուրը՝ հիմնական ուժերով հարձակվել և մինչև կեսգիշեր գլխովին ոչնչացրել է Արա լեռան ստորոտին գտնվող երկու թուրքական գյուղերի և Ուշի գյուղի թուրք զինյալներին՝ հիմնովին այրելով այդ գյուղերի թուրքերի տները։

Հայերն ունեցել են մեկ զոհ, թուրքերը տվել են 150 սպանված ու 180 վիրավոր։

(Visited 1 296 times, 1 visits today)