Նա ծնկած էր, աչքերը խեղդված արցունքով, աջը վեր էր պարզել՝ մատներով ամուր բռնած իր նամակը… Լեռան Քահանան. Իմ ժողովուրդը մեռնում է

Լեռան Քահանան ….. Իմ ժողովուրդը մեռնում է

Նա ծնկած էր , աչքերը խեղդված արցունքով , աջը վեր էր պարզել՝ մատներով ամուր բռնած իր նամակը , մահը մոտենում էր իսկ նա կարծես մատաղացու գառ անընդհատ դողացող շուրթերով մրմնջում էր … ,, Իմ ժողովուրդը մեռնում է , հանուն Քրիստոսի, փրկի՛ր նրան , կեսար ,, : Դա 1862 էր ՝ խիզախումի , հաղթանակի ու անխուսափելի բնաջնջման բարդույթով պարուրված տարեթիվը :

Զեյթունը , մեր անառիկ ու խիզախ Զեյթունը դեռ ամառը չբոլորած Հաղթել էր , աներևակայելի , բայց հաղթել էր Ազիզ փաշային, նրա 12000 ասկյարին , արյան զոհ էր մատուցել իր հեթանոս կիրճերին ; Դա անասելի կատաղեցրել էր Սուլթան Աբդուլ Ազիզին և նա Պոլսից 150 000 նոր զորքք էր ուղարկում երկրի երեսից ջնջելու Զեյթունը ; Եվ նորեն՝ Ճակատագի՞ր էր , թե՞ անեծք , որ Հայը կրկին մենակ էր իսկ թո՞ւրքը …. թուրքը 150000 ասկյար ;

Ի՞նչ ուժ էր կամ ի՞նչ ոգի և աստվածային սեր դեպի իր ազգը , որ Զեյթունի հոգևոր առաջնորդ Վարդապետ Գրիգորիսին մղեց ծովերից անդին , 15 օրում նա Զեյթունից հասավ Փարիզ : Առաջին գիշերը Փարիզում իր մտերիմ քահանա Շահնազարյանի տանը …
-Կարապետ , Տար ինձ Կայսրի մոտ :
— Գրիգորիս դու Խելագարվել ե՞ս , Մեզ ո՞վ մոտ կթողնի Կայսրին, նրա ընդունելությանը տարիներ են պետք :

եվ հետո ի՞նչ բան ունի Ֆրանսիո կայսրը քո Զեյթունի հետ , կամ , Ո՞վ ենք մենք , որոնց համար նա սուլթանի հետ կպատերազմի;
— Կարապետ մենք մեռնում ենք , Աղաչում եմ գրիր իմ խնդրանքը ֆրանսերեն , Գրիր որ դեռ կռվում ենք , որ կմեռնենք կռվում , ու մի հին ժողովուրդ իր մահվան կռվում , երկնքում կբողոքի Աստծուն քրիստոնյա կայսեր խուլ լինելու համար ; Կարապետ քահանան գրեց իհարկե , գրեց անհույս ; Մեկ օր անց նա Գրիգորիսին հայտնեց պալատում իր ծանոթներից լսած լուրը , Կայսր Նապոլեոնը ոչ ոքի չի ընդունում ՝անտրամադիր է;

Բայց առավոտները սովորույթ ունի, վատ տրամադրությունը ցրելու համար, բաց ձիակառքով զբոսնելու Վերսալի այգիներում ; —
_ Տար ինձ այդ այգիները Տեր Կարապետին թախանձագին խնդրում էր Լեռան Քահանան ՝ վարդապետ Գրիգորիսը :

— Խենթացա՞ր , վարդապետ , սա քո լեռները չեն սա Վերսալն է , մեկ անթույլատրելի քայլ դեպի Կայսր Նապոլեոնը և մեզ կսպանեն : Բորբոքված առառկում էր Կարապետը և այնուամենայնիվ չդիմանալով Զեյթունցու համառությանը հաջորդ օրը ծեգին նրան տարավ Վերսալի այգիներ: Առավոտ վաղ Կայսր Նապոլեոն III — ի բաց կառքը Դրագունների ուղեկցությամբ նրան տարավ զբոսանքի :

Եվ երբ Կառքը մեծ արագությամբ մտավ Վերսալյան այգու գլխավոր ծառուղին , Վարդապետը հանկարծակի դուրս թռավ ծառերի պատնեշից վազեց դեպի ճանապարհի միջնամաս ու ծնկի եկավ , Աջը վեր պարզած , մատներում ամուր սեղմած իր խնդրագիր նամակը : Կառքն անասելի արագությամբ մոտենում էր , 4 ամեհի նժույգներ սլանում էին և ուր որ է սմբակների տակ էին առնելու Վարդապետին :

Իսկ նա աչքերը երկինք ուղղած ամբողջ մարմնով դողում էր ու կրկնում ,, Տեր կյանքս ու հոգիս քեզ , միայն նամակս Կայսրի աչքերին հասցրու, իմ ժողովուրդը մեռնում է , վերցրու իմ կյանքը նրանց փրկության փոխարեն ,, Ձիերը վարգում էին , Տեր Կարապետը փակեց աչքերը չտեսնելու համար Գրիգորիսի նահատակությունը …. Եվ …. Եվ տեղի ունեցավ Հրաշքը , ձիերը կանգ առան , Կայսրը նկատել էր Քահանայի անսովոր հագուստով ծնկած մարդուն , Նա ակամա կանգնել էր Կառքի մեջ ՝տպավորված այդ խիզախությունից և հրամայել էր կառապանին կանգնեցնել վարգող ձիերն :

Կայսրը իջավ կառքից , մոտեցավ ծնկած Գրիգորիսին , նա լուռ նայում էր հեկեկացող քահանային , որի ուսերը ցնցվում էին , աչքերից վարար հոսում էր արցունքը , հայացքը վերացած էր աշխարհից եվ միայն շուրթերն էին անդադար կրկնում Տեր Կարապետի սովորեցրած մի քանի ֆրանսերեն բառերը ,, Իմ ժողովուրդը մեռնում է , հանուն Քրիստոսի, փրկի՛ր նրան , կեսար ,, : Կայսրը Գրիգորիսի վեր պարզած աջից վերցրեց նամակը , լուռ կարդաց , եվ հանկարծ շատ բան տեսած ու կոփված դրագուններն ու դեպքին վրա հասած պալատականները առաջին անգամ ի զարմանք իրենց տեսան Նապոլեոնի խոնավացած ու հուզված աչքերը , նա թեքվեց դեպի քահանան ձեռքերով գրկեց նրա ուսերը և շշնջաց ,, Քո ժողովուրդը չի մեռնի , այն քո պես քահանա ունի , որն իրեն միշտ կզոհի հանուն նրա ապրելու ,, :

Երկու օր անց Փարիզից Սուլթանին հասավ Նապոլեոնի հեռագիրը , Զեյթունը գտնվում է Կայսեր պաշտպանության տակ և վախեցած Սուլթանը ետ կանչեց Զեյթունը բնաջնջելու ուղարկած 150000 բանակը;

Նյութի հեղինակ՝ Արմեն Երանոսյան

(Visited 1 495 times, 1 visits today)