5 տшրեկшն և шվելի բшրձր տшրիքի մոտ 160 մլն երեխш шշխ шտում է. ՄԱԿ…

Այս տարի Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է «Մանկական աշխատանքի դեմ գործողությունների շաբաթով», որը անցկացվում է 2022 թվականի հունիսի 3-12-ը, տեղեկացնում են ՄԱԿ-ի լրատվական ծառայությունից։

2020 թվականի սկզբի դրությամբ աշխարհում 5 տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ երեխան ներգրավված է եղել մանկական աշխատանքում. դա մոտավորապես 160 միլիոն երեխա է, կամ 63 միլիոն աղջիկ և 97 միլիոն տղա:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում զգալի առաջընթաց է արձանագրվել երեխաների աշխատանքի ծավալների կրճատման հարցում (ԱՄԿ և ՅՈՒՆԻՍԵՖ, 2021)։ 2000-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, մանկական աշխատանքով զբաղվող երեխաների թիվը նվազել է 85,5 միլիոնով՝ 16 տոկոսից հասնելով 9,6 տոկոսի:

Նշենք, որ Աֆրիկան առաջին տեղն է զբաղեցնում ինչպես մանկական աշխատանքում մեջ ներգրավված երեխաների մասնաբաժնի (մեկ հինգերորդ մասը), այնպես էլ մանկական աշխատանքում ներգրավված երեխաների բացարձակ թվի առումով (72 միլիոն): Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը երկրորդ տեղն է զբաղեցնում այդ երկու ցուցանիշներով՝ բոլոր երեխաների 7%—ը և 62 միլիոնը՝ բացարձակ արտահայտմամբ, այս տարածաշրջանում ներգրավված են մանկական աշխատանքում:

Աֆրիկային և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին միասին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում մանկական աշխատանքում ներգրավված յուրաքանչյուր տասը երեխայից գրեթե ինը։ Մանկական աշխատանքի մնացած մասը բաժին է ընկնում Ամերիկային (11 մլն մարդ), Եվրոպային և Կենտրոնական Ասիային (6 մլն մարդ), արաբական պետություններին (1 մլն մարդ):

Տարածվածության տեսանկյունից երեխաների 5%-ը ներգրավված է մանկական աշխատանքում Ամերիկայում, 4%-ը՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, 3%-ը՝ արաբական երկրներում։

Հրապարակ օրաթերթ

(Visited 22 times, 1 visits today)