Քաղաք, nրն nւնի ընդ ամենը մեկ բնակիչ. Ո՞վ է այն միակ բնակիչը, nրը քաղաքի և՛ քաղ աքապետն է, և՛ nստիկանը, և…

Մոնովին ԱՄՆ-ի 5 քաղաքներից մեկն է, որն ունի ընդամենը մեկ բնակիչ. ո՞վ է այն մարդը, ով քաղաքի և՛ քաղաքապետն է, և՛ ոստիկանը, և՛ հարկայինի աշխատակիցը, և ինչո՞ւ է նա մինչ օրս ապրում քաղաքում՝ ոչ մի կերպ չլքելով այն։

Նրա միակ բնակիչը Էլսի Էյլերն է, ով ապրում է այս քաղաքում դեռևս այն ժամանակվանից, երբ քաղաքը ծաղկում էր ապրում` ուներ 150 բնակիչ: Բայց ինչպե՞ս ստացվեց, որ այդ բոլոր բնակիչները լքեցին քաղաքն, ու Էլսին մնաց լրիվ մենակ։

Ինչպես և մյուս քիչ բնակեցված քաղաքները, այս քաղաքը ևս դատարկվեց այն քաղաքների պատճառով, որոնք առաջարկում էին բնակչությանն աշխատանքային ավելի լավ պայմաններ ու բարձր աշխատավարձ: 2000-ական թվականներին այս քաղաքն ուներ երկու բնակիչ` Էլսի Էյլերն ու իր ամուսինը: Սակայն 2004 թ․-ին, երբ մահացավ Էլսիի ամուսինը, նա դարձավ քաղաքի միակ բնակիչը:

Էլսին նաև քաղաքապետն է, ոստիկանապետն ու միակ հարկեր վճարողն ու հարկեր հավաքողը: Այս ամենն անհրաժեշտություն է` փողոցների լուսավորությունն ու էլեկտրականությունն ապահովելու համար, քաղաքի նվազագույնը ծախսերը հոգալու ու քաղաքի գործունեությունը չդադարեցնելու համար:

ԱՄՆ-ի 4 քաղաք` Բուֆորդը, Բոնանզան, Լորյեն և Օյլ Սփրինգսը, ևս ունեն ընդամենը մեկ բնակիչ, ու որքան էլ զարմանալի լինի, նրանց բնակիչները երբեք չեն լքում այդ քաղաքները՝ հավատարիմ մնալով իրենց տանն ու ծննդավայրին:

(Visited 264 times, 1 visits today)