Եթե դnւ վիճաբանnւմ ես հիմարի հետ, ապա, ամենայն հավանակ անnւթյամբ, նnւյնն էլ ինքն է անnւմ. Միխայիլ Ժվանեցկի

Թեև Ժվանեցկին հարբեցող էր և կռվարար, սակայն դա չի նվազեցնում նրա հանճարեղությունը։ Նրա ցիտատները դրա ապացույցն են։

Երջանի՞կ եմ։ Տարբեր ժամանակներում այս հարցին տարբեր ձև եմ պատասխանել, սակայն միշտ բացասական։
Եթե դու վիճաբանում ես հիմարի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նույնն էլ ինքն է անում։
Արգելված բաներ չկան, կան բաներ, որոնք խորհուրդ չեն տրվում։

Ցանկանում ես ամեն ինչ և միանգամից, բայց ստանում ես ոչինչ և անընդհատ։
Իմաստունությունը ոչ միշտ է գալիս տարիքի հետ։ Լինում է, որ տարիքը գալիս է միայնակ։
Բարին միշտ հաղթում է չարին, նշանակում է, որ ով հաղթել է, նա էլ բարին է։

Միայն ծննդյանդ օրն ես իմանում, թե որքան անպետք իրեր կան աշխարհում։
Մեզ ոչ ոք չի կարող շեղել ուղուց. մեզ համար մեկ է, թե ուր կգնանք։
Ե՞րբ է զգացվում, որ ամբողջ աշխարհը խաբում է։ Երբ ինքնաթիռում հայտնում են, որ Մոսկվայի և Նյու Յորքի ժամային տարբերությունը ընդամենը 8 ժամ է։

Խիղճ ունեցիր և արա այն, ինչ ցանկանում ես։
Սողալու համար ծնվածը ամենուր է սողում։
Ինչո՞ւ են անծանոթ կանանց մեջ այսքան շատ գեղեցիկները։

Մեկ անհարմար շարժում, և դուք արդեն հայր եք։
Սեփական գին իմանալը քիչ է, պետք է նաև պահանջարկ լինի։
Որքան ուզում ես, գողացիր պետությունից, միևնույն է, քոնը չես վերադարձնելու։

(Visited 34 times, 1 visits today)