Մեծ լեզվաբ անը կյանքnւմ շատ տարօրինակ ու բծախնդիր մարդ էր. Ինչnւ՞ էր ԱՃԱՌՅԱՆԸ բանտից դnւրս գալnւց հետn nրnշել սեփական տանը ԿՈՎ պահել

Չնայած նրան, որ նա մի քանի լեզու գիտեր, հիաշալի խոսում ու ապշեցնում օտարներին իր անզուգական խոսքով, կյանքում նա շատ տարօրինակ էր: Այս հոդվածում հենց նրա տարօրինակություններից մեկի մասին ենք ուզում պատմել:

Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում այսօր էլ աշխատում է Հրաչյա Աճառյանի թոռը՝ Քնարիկ Աճառյանի որդին: Դարձյալ՝ Հրաչյա Աճառյան (նա վերցրել է պապի ազգանունը):

Պարոն Աճառյանը հաստատեց՝ այո՜, կովը եղել է: 1937 թվականին Աճառյանին ձերբակալել էին: 800 օր բանտում հալածանքների ու խոշտանգումների ենթարկված գիտնականը սաստիկ հյուծվել էր: 1939-ի դեկտեմբերի 19-ին, բանտից ազատվելուց հետո, նրան հատուկ սնունդ էր ցուցված: Եվ ստիպված են եղել որոշ ժամանակ բնակարանում կով պահել…

«Մեծ գիտնականն իր անձնական կյանքում տարօրինակ սովորություններ ուներ, շատ բծախնդիր էր եւ մաքրասիրությունը հասցրել էր ծայրահեղության: Հաց գնելու համար անգամ գնում էր հացավաճառի խանութը, կանգնում փռի մոտ եւ եփած հացը դնել էր տալիս իր ձեռքում պատրաստ ունեցած կերպասի մեջ, փաթաթում եւ միամիտ սրտով վերադառնում էր տուն:

Ուրիշի ձեռքով բռնված հացը նա երբեք չէր ուտում: Կերակուր ուտելուց առաջ իր ձեռքերը մաքրելու համար ուներ իր հատուկ օճառը. ուրիշներն իրավունք չունեին օճառը գործածելու: Եզակի աշխատող էր. երբ հոգնում էր գրելուց, հինգ վայրկյան հանգստանում էր սեղանի մոտ դրված ներքնակի վրա: Սիրում էր նաեւ հանգստյան ժամանակ մի բաժակ օշարակ խմել»:

Գուցե անգամ չէր ուզում խանութից գնած կաթ խմել, այլ սեփական տան անարատ կթած ու թարմ կաթը, ո՞վ իմանա:

nurblog

(Visited 59 times, 1 visits today)