ԳԵՐԵԶՄԱՆ ԱՊԱՐԻ առե ղծվածը. Ինչպես և nւմ միջnցnվ է մեզ հասել այս ՀԱԶՎԱԳՅՈՒՏ բայց և խnրհրդանշական ՊԱՐԵՂԱՆԱԿԸ. Ինչn՞ւ չի կարելի անտեղի օգտագnրծել «հnրս արև», «հnրս գերեզման» բառերը.

XIX դ. վերջին գերեզմանապարը հարսանեկան ծիսական արարողությունների մեջ ամենակարևորներից մեկն էր: Այսօր այդ սովորությունը գրեթե մոռացության է մատնվել, իսկ պարը չի պահպանվել: Սակայն պարի մասին պատմում են Վանո Խոջաբեկյանի 15 գծանկարները:

Ըստ գծանկարների՝ այն մենապար է: Պարում ձեռքերը տարածված են երկու կողմ: Մի տարբերակում աջ ոտքի թաթը դրված է մատների վրա, մյուսում ձախը բարձրացրած է վերև: Գլուխը բարձր է, աչքերը՝ խոնարհած:

Դեմքի ինքնամփոփ արտահայտությունը վկայում է, որ նորափեսան մենախոսության կամ, ավելի ճիշտ, երկխոսության մեջ է իր հոր, որպես իր նախնու հետ:

Նա իր արմատներին տեղյակ է պահում այն մասին, որ, ընտանիք կազմելով, շարունակում է ժառանգական գիծը, կյանքի ծառը, և ակնկալում է նրանց օրհնությունն ու բարյացակամությունը:

Ըստ հայ հավատալիքների՝ հատկապես հայրերի հոգիները պահպանում են իրենց զավակներին, որի համար էլ նրանց հոգիները պաշտվում են որդիների կողմից:

Նրանց գերեզմանները սուրբ են համարվում, այդ գերեզմաններով երդվում են՝ «հորս հոգին վկա», «հորս արև», «հորս գերեզման», «պապիս գերեզմանը վկա» ընդունված բանաձևերով: Նեղության մեջ նույնիսկ նրանց հոգիներին օգնության են կանչում և հավատացած են, որ այդ օրհնությունը ստանում են:

*Նյութը վերցված է Ժենյա Խաչատրյանի «Ծիսական պարը հայոց հավատալիքների համատեքստում» աշխատությունից։

nurblog.info

(Visited 530 times, 1 visits today)