Այս աշխարհի խնդիրն այն է, nր դաստ իարակված մարդիկ լի են կասկա ծներnվ, իսկ ապnւշները՝ ինքնավստահությամբ. Չարլզ Բուկnվսկու ցիտատները

Ներկայացնում ենք Չարլզ Բուկովսկու ցիտատները կյանքի մասին։

Լավ է, երբ գնալու տեղ ունես, երբ ամեն բան վատ է։

Կյանքի մասին իմ հայացքներով առաջին հերթին պետք է խուսափես մարդկանց հետ շփումներից։ Որքան քիչ եմ ես նրանց հանդիպում, այնքան ավելի լավ եմ ինձ զգում։

Պարզապես ապրել, մինչև որ կմեռնես՝ արդեն իսկ ծանր աշխատանք է։

Փառասիրությունը հազվադեպ է օգնում տաղանդին։ Այլ բան է հաջողությունը. տաղանդը միշտ նրան հետևում է։

Բնականաբար, մարդուն կարելի է սիրել, եթե նրան շատ մոտիկից չես ճանաչում։

Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ։

Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա դեռ չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ քեզ ավելի են վստահել, քան դու արժանի ես։

Գեղեցկությունը մանրուք է։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե որքան է բախտդ բերել, որ գեղեցիկ չես։ Չէ որ, եթե դու դուրս ես գալիս մարդկանց, դու հաստատ գիտես, որ դա այլ բանի համար է։

Ես չափազանց լավ գիտեմ իմ թերությունները, որպեսզի փոխադարփ սեր պահանջեմ։

Ոմանք չեն կարողանում գժվել, նրանց կյանքն այնքան տաղտկալի է։

Եթե չեք կարող ջենթլմեն լինել, գոնե խոզ մի եղեք։

Ես չեմ հավատում, որ կարելի է փոխել աշխարհը դեպի լավը։ Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն չդարձնել ավելի վատը։

(Visited 49 times, 1 visits today)