Խայտառակ դրվագ ՀՀ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումից

Խայտառակ դրվագ ՀՀ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումից. Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Երկարաշունչ ու կենացներ հիշեցնող նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ արժե առանձնացնել ՀՀ նախագահի խոսքի հետեւյալ հատվածը․ «Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում:

Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ»:

Սա, կրկնենք, հատված է ՀՀ նախագահի խոսքից։ Ինքնիշխան համարվող պետության, հազարավոր զինվորների կյանքով ու սխրանքով պահպանված պետության նախագահի խոսք՝ Հայաստանի դեմ 2020-ի ռազմական արշավի ու եռակողմ թղթերի հեղինակներին։

Աղբյուր՝ lriagir.am

(Visited 1 618 times, 1 visits today)