Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր նմանակ Լnւբնիցկու հետ, nվ հաճախ Ստալինի փnխարեն էր ներկայանում հանդիպnւմներին. Պատմություն, որ քչերը գիտեն

Պատմությանը հայտնի են բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր ունեցել են իրենց նմանակները։ Սա կապված է եղել այն հանգամանքի հետ, որ նրանցից շատերը վախեցել են սպանվելուց կամ չեն հասցրել ամեն տեղ լինել ու երբեմն իրենք ներկայությունը փոխարինել են նմանակի ներկայությամբ։

Բացառություն չէր նաև Ստալինը։ ԽՍՀՄ առաջնորդը ուներ միանգամից 5 նմանակ, որոնից, սակայն, ամենահայտնին միայն մեկն էր՝ Եվսեյ Լուբնեցկին։ Ինչպե՞ս վարվեց Ստալինը իր նմանակի հետ։

Ստացվեց այնպես, որ Եվսեյ Լուբնիցկին, ով ծնունդով ուկրաինացի էր, դարձավ Ստալինի ամենահայտնի նմանակներից մեկը այն պատճառով, որ չափազանց նման էր առաջնորդին։ Նրանց դիմագծերը գրեթե նույնն էին, ու Ստալինը սկսեց Եվսեյին ուղարկել ինչ-որ մանր հանդիպումների՝ հասկանալու համար նրա հավատարմությունը։

Եվսեյը գերազանց էր կատարում իր պարտականությունները։ Նա սովորել էր բոլոր քաղաքական գործիչների անունները, նա բավականին լավ տիրապատում էր քաղաքական խաղերին ու իդեալական էր տանում «Ստալինի» դերը։ Սակայն նա միայն ժամանակի ընթացքում կարողացավ վերջնականապես շահել Ստալինի վստահությունը։

Ամեն բան սկսվեց 1933թ.-ին, երբ Ստալինի նկատմամբ գրեթե ստացված մահափորձ իրականացվեց։ Դրանից հետո Ստալինը հասկացավ, որ իր ամեն տեղ ներկայանալը կարող է կործանարար լինել իր համար ու հանգեցնել իր մոտալուտ սպանության։ Դրանից հետո նա կենտրոնացավ Եվսեյի աշխատանքի վրա։

1940-ական թվականներին Եվսեյը դարձել էր Ստալինի աջ ձեռքը։ Նա վստահորեն կարող էր ներկայանալ անգամ ամենապատասխանատու հանդիպումներին, ու Ստալինը կարող էր վստահ լինել, որ այդ հանդիպումը Եվսեյը իդեալական կանցկացնի։

Ամեն բան փոխվեց 1950-ականներին, երբ Ստալինի մոտ պարանոյա սկսվեց, ու նա սկսեց կասկածել անգամ իր ամենամոտ ընկերներին։ Ստալինը վստահ էր, որ Եվսեյը մտադրություն ունի օգտվելու իր դիրքից ու իր ձեռն առնել ամբողջ իշխանությունը։ Նա նույնիսկ մտածում էր , որ իր շրջապատում կան մարդիկ, ովքեր համակրում են Եվսեյին ավելի շատ, քան իրեն ու կարող են նրան իշխանության բերել։

Շուտով Եվսեյին դատապարտեցին գնդակահարության։ Ստալինը վստահ էր, որ միայն այդ կերպ է հնարավոր ազատվել Եվսեյի իշխանությունից իր նկատմամբ։ Սակայն վերջին պահին Եվսեյի դատավճիռը փոխվեց, և որոշվեց նրան պարզապես աքսորել։ Արդյունքում Լուբնեցկին տարիներ շարունակ աքսորված էր, երբ վրա հասավ Ստալինի մահը։

Անգամ Ստալինի մահից հետո նրան չթույլատրեցին վերադառնալ ու ստիպեցին, որ երբևէ չապրի ԽՍՀՄ տարածքում։ Եվսեյը մահացավ 1981թ.-ին Դուշանբեում։ Շատերը նշում են, որ նայելով նրան, հնարավոր էր հասկանալ, թե ինչ տեսք կունենար Ստալինը այդ տարիքում։

(Visited 2 368 times, 1 visits today)