Բnդի՝ ցեղ, nրտեղ տղամ արդիկ ձգտnւմ են, nրքան հնար ավnր է, մեծ փnր nւնենալ ու նմանվել իսկական գետաձիու. Ինչn՞ւ

Եթովպիան լիքն է տարօրինակ ցեղերով, որոնք իրենց ապրելակերպով տարբերվում են մյուսներից ու առաջ են քաշում ապրելակերպի իրենց կանոնները։ Այդպիսի մի ցեղ է բոդին՝ ցեղ, որտեղ տղամարդիկ ձգտում են, որքան հնարավոր է, մեծ փոր ունենալ ու նմանվել իսկական բեգեմոտի։

Բոդին իր ապրելակերպով համարվում է հանգիստ ու հիմնականում խաղաղասեր ցեղ։ Այստեղ միակ բանը, որ կարող է զարմացնել յուրաքանչյուր խելամիտ մարդու գեղեցկության ստանդարտներն են։ Գեղեցիկ է համարվում այն տղամարդն, որը, որքան հնարավոր է, գիրանում է ու հատկապես մեծացնում իր փորը, որովհետև որքան մեծ է այս ցեղում տղամարդու փորը, այնքան ավելի հավանական է, որ նրան կսիրահարվի ցեղի գեղեցկուհիներից որևէ մեկը։

Կանայք այստեղ նախընտրում են միայն մեծ փորով տղամարդկանց ու իրենց ընտրության ժամանակ անպայման ուշադիր են լինում, որ իրենց ապագա ամուսինն ավելի մեծ փոր ունենա։ Այստեղ հավատում են, որ որքան մեծ է տղամարդու փորը, այնքան նա ավելի լավ ամուսին կարող է լինել ու ավելի լավ կարող է պահել իր ընտանիքին։

Այստեղի տղամարդկանց երբեմն համեմատում են գետաձիերի հետ՝ նշելով, որ նրանց գեղեցկության ստանդարտների իդեալը հենց այդ կենդանին է՝ մեծ փորով, ծանրաշարժ ու շատ սնվող։ Ինչի՞ց է, սակայն, գալիս այս ցեղում գեր ու մեծ փորով տղամարդկանց գեղեցիկ համարելու մշակույթը։

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Աֆրիկայում սովը բավականին տարածված աղետ է, որին փորձում են դիմակայել շատ-շատերը։ Ու ահա սովի համընդհանուր տարածվածությունը ստիպում է աֆրիկացիներին գեղեցիկ համարել այն մարդկանց, ովքեր գեր են, այսինքն՝ նորմալ սնվում են ու կարող են իրենց մտերիմներին ևս ապահովել սնունդով։

Այս գործող կարծրատիպն է, որ ստիպում է բոդի ցեղի կանանց գեղեցիկ համարել հենց գեր տղամարդկանց. ուրեմն՝ տղամարդը չունի սնվելու խնդիր, նա կարող է, որքան ցանկանա, հաց ուտել ու նաև ապագայում ապահովել իր կնոջը։ Ի դեպ, այս ցեղում ընդունված է բազմակնությունը։ Տարին գոնե մեկ անգամ ցեղում կազմակերպվում է գեղեցկության մրցույթ, ու մասնակիցներից ցեղի ամենագեղեցիկ է ընտրվում նա, ով ամենամեծ փորն ունի։ Հենց ցեղի ամենագեղեցիկ տղամարդուն է տրված ցեղի ամենագեղեցիկ կանանց իրեն կին ընտրելու իրավունքը։

Մի քանի կնոջ հետ ամուսնությունից հետո ցեղի ամենագեղեցիկ ու ամենամեծ փորով տղամարդն արդեն կարող է իրեն թույլ տալ նիհարել, սակայն մինչև իր կյանքի վերջ նրան ցեղում շարունակելու են հարգել ու պատվել՝ համարելով, որ նա իրապես հետևում է ցեղի բոլոր կանոններին։

(Visited 25 times, 1 visits today)