Առաջ եմ գնում․ Հերիք է, ապրեք ձեր կյանքով․ Անգելինա Գասպարյան

Ես աշխատում եմ ինձ վրա, առաջ եմ գնում․ հերիք է, ապրեք ձեր կյանքով․ Անգելինա Գասպարյան

 

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանն ինստագրամյան իր սթորի բաժնում անդրադարձել իր հասցեին հնչող քննադատություններին։

«Ուզում եմ կիսվել ձեզ հետ շատ շատ բաներով, բայց պահ է գալիս մտածում եմ էջս դարձնեմ փակ ու միայն ծանոթ մարդիկ լինեն այնտեղ։

Ամեն քայլս հետևում են ու նյութ են սարքում, անգամ երգելս դադարեցնելուց հետո ուշադրությունը ինձ վրա շատ է լրագրողների կողմից, որը այդքան էլ հաճելի չի։ Հասկանում եմ դա իրենց աշխատանքն է, բայց պահ է գալիս ուզում ես հանգիստ թողնեն։

Ու մի բան էլ ասեմ, առհասարակ ինչել կյանքում անեք, մեկ է խոսելու են, անգամ եթե լավ բան անեք։

Պարզ օրինակ, որ տեղադրել էի անմակարդակ կնոջ գրածը, որ անգամ ընդունվում ես համալսարան քո ուժերով, դրանից հետո էլ, գտնվում են անգրագետ անբաններ, որոնք անգամ դրան են անուն դնում։

Ես մեծացել եմ ուշադրության մեջ։ Սկզբից, երբ փոքր էի, Եվրատեսիլի հետ կապված առաջին անգամ լրագրողները գցեցին, որ Անգելինան մասնակցում է, բնականաբար նա է անցնելու, որովհետև էս մարդու դուստրն է։

Ես 10 տարեկան էի ու շատ նեղվել էի։ Հարցը կայանում է նրանում, ես ինչ էլ անեմ, մեկ է նման խոսակցություն էն տանելու, ուղղակի պետք է սկսեք հասկանալ, որ պետք չիինձ քաղաքականացնել ու այդքան հետևել իմ քայլերը։

Հիմա էլ գրում են ինչի արաբական փարթի, իրանք մուսուլման են և այլն։ Էդ անգրագետ մասսայի մտածելակերպն է, բայց ինչ ես անում եմ, փորձում են ճոխացնել, մեծացնել ու նոր նյութ սարքել։

Կամ օրինակ 14 տարեկանից սկսեցին խոսել, իբր վիրահատություններ եմ արել և այլն։ Հետո, երբ սկսեցի քսվել, դիմագծերս արտահայտիչ ավելի դարձան, սկսեցին ասել, բազմաթիվ վիրահատություններ, որը աբսուրդ է ուղղակի։ Ես դեռ երեխա էի, երբ սկսեցին նման հիմարություններ խոսել։

Դե էլ չասեմ, որ ֆիլտրներ դուրս եկան դրանից հետո, արդեն ինչքան սկսեցին խոսել։

Ուղղակի մի բան կասեմ, ես իհարկե սովորել եմ այդ ուշադրությանը և այլն, բայց իրոք ուզում եմ ասել, հերիք է, ապրեք ձեր կյանքով։

Ես աշխատում եմ ինձ վրա, առաջ եմ գնում, դուք վատնում եք ձեր ժամանակը ինձ քննարկելով ու իմ քայլերը հետևելով»։

(Visited 75 times, 1 visits today)