Որդին բանտից նամակ է գրում մորը՝ մայրիկ հանկարծ չփորես հողամասը, թե չէ քեզ էլ ինձ հետ կնստացնեն… Ոստիկաններն իմանում են այս մասին ու…

Մայրը, որ միայնակ էր մնացել այն բանից հետո, երբ նրա որդուն բանտարկել էին, որդուն նամակ է գրում.

-Որդիս, թանկագինս, առանց քեզ շատ դժվար է ինձ համար, տանը ոչինչ չեմ հասցնում, հողամասը փորել է պետք, իսկ ես ուժ չունեմ, կարտոֆիլը ցանելու ժամանակն է, չգիտեմ ինչ պետք է անեմ

Որդին պատասխանում է մոր նամակին, գրում է.

-Մայրիկ, չհամարձակվես փորել, թե չէ այնպիսի բաներ դուրս կգան հողի տակից, որ քեզ էլ կնստեցնեն, իմ ժամկետն էլ կերկարացնեն:

Մեկ ամիս անց կրկին նամակ է գալիս մորից.

-Իմ թանկագին որդի, նամակդ հասնելուն պես ոստիկանությունից եկան, ամբողջ հողամասը փորեցին, լավ էին աշխատում, եռանդով, բայց ոչինչ չգտան ու բարկացած հեռացան: Ես շնորհակալագիր կգրեմ ոստիկանապետին, որ նրանք օգնում են միայնակներին:

-Մամ ջան, ինչով կարող էի՝ օգնեցի, կարող ես կարտոֆիլն էլ ինքդ ցանիր:

(Visited 2 881 times, 1 visits today)