Մահացել է Վլադիմիր Գաբրիելյանը

Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել են Вконтакте-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունից։

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին հաղորդվել էր, որ Գաբրիելյանն անհետացել է Նենեցյան ինքնավար օկրուգում՝ ամենագնաց մեքենաներով գետն անցնելիս։

Նախնական տվյալներով՝ Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը, Սպիտակ ծովի ափով ընթացել են ամենագնաց մեքենաներով։ Շոյնա գյուղի մոտ ամենագնացները շրջվել են և նրանց մեքենան հայտնվել է ծովում։

Նշվում է, որ Գաբրիելյանի կնոջը՝ Ալյոնային և մեկ այլ տղամարդու հաջողվել է դուրս գալ ափ, նրանց փրկել են տեղի երկու բնակիչ։

2005 թվականին Գաբրիելյանը ստանձնել էր VK ընկերության փոխնախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնը։ 2019 թվականին նա դարձել էր VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Այս տարվա մարտին նա միացել էր ընկերության տնօրենների խորհրդին։

(Visited 947 times, 1 visits today)