ՀՀ կառավարությունը կատարեց Մոսկվայի պահանջը․ հերթական հակահայ քայլը.

Հայաստանը մտադիր է հրաժարվել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանրապետությունում հավաքագրված վտանգավոր հարուցիչների նմուշները փոխանցելու պարտավորությունը կատարելուց։ Այս արձանագրության ստորագրման առաջարկը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում, տեղեկացնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը։

Կառավարությունը հավանություն է տվել ԱԻՆ ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել հայ-ամերիկյան համագործակցության համաձայնագրում կենսաբանական զենքի մշակման մեջ կիրառվող տեխնոլոգիաների, հարուցիչների և գիտելիքի տարածումը կանխելու վերաբերյալ։

Համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջեւ։ Սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը փոխանցել կանխարգելիչ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով Հայաստանում կուտակված վտանգավոր հարուցիչների նմուշները, ինչպես նաև համաճարակաբանական տվյալներ։

Մոսկվան պարբերաբար պահանջներ է ներկայացնում Հայաստանին ամերիկյան աջակցությամբ ստեղծված կենսալաբորատորիաների կապակցությամբ։ Այս արշավին ակտիվորեն միացվել էր նաեւ Հայաստանի ռուսանպաստ ագենտուրան իր քարոզչամիջոցներով։ 2019 թվականին տեղեկություն եղավ, որ ռուս մասնագետներին, այդ թվում՝ զինվորականներին, երաշխավորվելու է մուտքը լաբորատորիաներ։ 2021 թվականի մայիսին Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության վերաբերյալ։

ՀՀ կառավարությունն, այսպիսով, կատարում է Մոսկվայի հրահանգը, վերացնելով ՀՀ ինքնիշխան հերթական կարողությունը։ Չի բացառվում, որ այս որոշումից հետո այդ լաբորատորիաները կփոխանցվեն Մոսկվային, որը ներկայում պատժամիջոցների հետեւանքով տեխնոլոգիաների խիստ կարիք ունի։

lragir.am

(Visited 1 134 times, 1 visits today)