Հայտնաբերվել է կախված տղամարդու դի. նա անհատ ձեռներեց էր․Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գործարանի տարածքում մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով պեմզաբլոկի արտադրամաս էր աշխատեցնում:

(Visited 826 times, 1 visits today)