Մահացել է Վրեժ Հակոբյանը

Կյանքից հեռացել է դերասան Վրեժ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

(Visited 138 times, 1 visits today)