Զինվորի տան Դավիթն ամուսնացավ…

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեծ տոն է։ Ամուսնանում է Զինվորի տան տղաներից մեկը՝ Դավիթը։ Զույգի հարսանեկան արարողության կարճ, հուզիչ տեսանյութեր է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Տեսանյութերից մեկում հարսի պարն է, որում գեղեցկուհի հարսիկը՝ Ռոզան, պարում է սիրելիի՝ Դավիթի հետ։ Դավիթն անվասայլակով է, նրա կողքին անվասայլակով իր երեք ընկերներն են՝ նույնպես Զինվորի տան տղաները։

Զինվորի տան» զինվոր Դավիթը վաղն ամուսնանում է — yerkir.am
Զինվորի տան լրատվական բաժինն օրերս տեսանյութ է պատրաստել՝ պատմելով այս գեղեցիկ զույգի սիրո պատմությունը։ Մասնագիտությամբ պատմաբան Դավիթն ու Ռոզան համակուրսեցիներ են, դեռ համալսարանում սովորելու տարիներին լավ ընկերներ են եղել։ Պարզվում է՝ Ռոզան Դավիթի սրտում միշտ էլ հատուկ տեղ է ունեցել։

Արդեն պատերազմից հետո, երբ Դավիթը Զինվորի տանն էր, իսկ Ռոզան դպրոցներից մեկում ուսուցչուհի էր աշխատում, ընկերների միջոցով կրկին հանդիպել են։ Ռոզան նշում է՝ հարց ու պատասխան չի էլ եղել, այնքան լավ են իրար հասկանում ու զգում, որ դրանց կարիքը չկար էլ։
Ռոզան Դավիթի մասին խոսելիս ասում է՝ ոչ թե իմ երկրորդ կեսը, այլ՝ «իմ երկրորդ եսը»։ Միասին իրականացնելու շատ երազանքներ ու նպատակներ ունեն։ Դավիթը երազում է մեծ ու համերաշխ ընտանիք ունենալու մասին։

«Առաջնեկս ուզում եմ աղջիկ լինի, հետո՝ տղաներ, ու տղաներն անպայման շատ լինեն»,- ասում է Դավիթը։
Իսկ Ռոզան երազում է, որ միասին Իտալիան ու Շվեյցարիան բացահայտեն, բայց վստահ է ու հավատում է՝ դա անելու են առանց Դավիթի անվասայլակի՝ իրենց ոտքերով քայլելով։
«Տարիներ անց մենք պետք է իրագործենք մեր նպատակներից մեկը և երկուսս էլ քայլելով կանգնած գնանք մեր սիրած վայրերը»։

Ամենախիզախ, գեղեցիկ հարսանիքը․Զինվորի տան Դավիթն ու Ռոզան ամուսնանում են․հուզիչ տեսանյութ — 05.06.2022, Sputnik Արմենիա
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան ղեկավար Հայկուհի Մինասյանը Զինվորի տան անունից իրագործել են գեղեցիկ զույգի երազանքների մեկը։

«Ամենագեղեցիկ, ամենախիզախ հարսանիքը։ Ես Հայկուհու հետ միասին լիազորված եմ տեղեկացնելու, որ Զինվորի տունը, որը բոլորիս համար դարձավ երկրորդ տուն, որը բոլորիս համախմբեց, հույս ու հավատ ներշնչեց, նաև թույլ տվեց, որ իրականացնենք երազանքները։ Երբ վիրավոր էինք, երազում էինք ապրել, երբ ապրում ենք, երազում ենք երջանիկ ապրել, արժանապատիվ խաղաղության մեջ ապրել»,- իր շնորհավորական խոսքում նշեց Արմեն Մուրադյանը։
Նա հայտնեց, որ Զինվորի տունը Դավիթին ու Ռոզային նվիրել է մեղրամիս Իտալիայում։

(Visited 225 times, 1 visits today)