Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը․ Կանանց մասին կամ պետք է լռել, կամ էլ խոսել այնպես, ինչպես Բալզակը

Գրող Օնորե դը Բալզակը սուրճի մեծ սիրահար էր և մեկ օրվա ընթացքում կարող էր խմել ավելի քան 50 բաժակ սուրճ։ Սակայն նա ուներ ևս մեկ կիրք՝ 30-անց գեղեցիկ կանայք։ Իզուր չեն բալզակյան անվանում հենց այդ տարիքը։

Ներկայացնում ենք Բալզակի 14 լավագույն մտքերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին։

Խանդոտն իրականում ոչ թե իր կնոջն է կասկածում, այլ իրեն։
Կինը ցանկացած տղամարդու երես այնքան լավ է ճանաչում, որքան ծովագնացը՝ բաց ծովը։
Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս երբեք չի կարող սիրել նրան։
Իր քայլվածքով կինը կարող է ցույց տալ ամեն ինչ՝ միևնույն ժամանակ չցուցադրելով ոչինչ։

Ոչ ոք կնոջը չի սիրում երիտասարդության կամ տարիքի, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելքի համար․ նրան սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ուղղակի, որովհետև սիրում են։
Նա, ով կարողանում է կառավարել կնոջը, կղեկավարի նաև պետությունը։
Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։

Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։
Կինը սիրում է ուրիշին պատկանող տղամարդու հանդեպ հաղթանակը։
Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։
Աբսուրդ է կարծել, որ տղամարդը չի կարող միշտ երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։

Սա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժիշտին մի քանի ջութակ է հարկավոր, որպեսզի նա խաղա ներկայացումը։
Կանանց բնորոշ է ապացուցել անհնարինը՝ հիմնվելով հնարավորի վրա, և մերժել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը։
Կնոջ ամենաանկեղծ խոստովանության մեջ միշտ էլ տեղ է մնում լռության համար։
Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից։

(Visited 94 times, 1 visits today)