Միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևելքում միկրոավտոբուսի հետ վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է TRT Haber թուրքական պետական ​​հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սիիրթայի (հարավ-արևելյան Թուրքիա) Բայկան շրջանում միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել»,- հայտնում է հեռուստաալիքը։

Մարզ են գործուղվել ԱԻՆ բրիգադներ և հրշեջ խմբեր։

(Visited 588 times, 1 visits today)