Հայ բռնցքամարտիկը պարզապես ջախջախեց թուրք մրցակցին

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջախջախել է թուրք բռնցքամարտիկին։

Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար:

Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը:

Այսօր արդեն՝ մրցումային երրորդ օրը, հաղթանակով է մեկնարկել նաև 48 կոգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին։ Ավելի ուշ A ռինգում պայքարի դուրս կգա 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը։

(Visited 408 times, 1 visits today)