Ինչ եզրակացության է հանգել Մակրոնը Պուտինի հետ 100 ժամ զրուցելուց հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական զլմ-ներին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարվա դելտեմբերից ի վեր Պուտինի հետ հարյուրավոր ժամեր տեւած զրույցներ է ունեցել․ «Աշխարհում իրավիճակը տագնապալի է։ Ահա թե ինչու եմ ես այդքան ժամանակ եւ ուժ ծախսում։ Ես կորցրել եմ Պուտինի հետ զրույցների հաշիվը, ընդհանուր առմամբ՝ հարյուրավոր ժամեր»։

Մակրոնի խոսքով, ինքը Պուտինին ասել է, որ նա «պատմական ու արմատական սխալ է թույլ տվել իր ժողովրդի, իր եւ պատմության համար։ Ռուսաստանում առայժմ մեծ ժողովուրդ է։ Նա մեկուսացել է։ Մեկուսանալը մի բան է, դուրս գալը դժվար ճանապարհ է», ասել է Մակրոնը։

Նեւզորովն ասել է, որ Եվրոպայում ռուսական մշակույթը արգելված չէ, այն պարզապես դուրս է շպրտվում ռեպերտուարներից, գրադարաններից ու սրտերից՝ որպես չկայացած։

«Նման իրավիճակում, գումարած այն բոլոր խոչընդոտները, որ կազմակերպում է Արևմուտքը, բնականաբար, Ռուսաստանը պահպանվելու շանս չունի, պարզ է, որ հետևելով այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում, Ուկրաինայի հաղթանակից հետո, քաոս է առաջանալու, քայքայում, փլուզում», կանխատեսել է Նեւզորովը: Նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը բառի նախկին իմաստով այլևս չկա և երբեք չի լինի։

lragir.am

(Visited 112 times, 1 visits today)