Հայտնի երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել

Երգչուհի Շակիրան նյարդային պոռթկումով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Hola! հրատարակչությունը։

Դժվար չէ ենթադրել, որ բժիշկների օգնությանը դիմելու պատճառը երգչուհու ամուսնու դավաճանությունն է։ ԶԼՄ-ներում նախօրեին լուրեր էին տարածվել, որ մարզիկը դավաճանել է աստղին իր 17-ամյա թիմակից Գավիի մոր հետ։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ Շակիրան անձամբ է տեսել սիրեցյալներին, ինչն իրականում կարող է լրջորեն ազդել նրա հոգեբանական վիճակի վրա։

Լուրեր են պտտվում, որ Պիկեին առաջին անգամը չէ, որ բռնել են դավաճանության մեջ, սակայն այս անգամ կնոջ համբերությունը, կարծես, վերջնականապես հատել է։

(Visited 224 times, 1 visits today)