Հայտնաբերվել է 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դի

Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

(Visited 1 226 times, 1 visits today)