Ես երջանիկ կլինեմ այսօր երեկոյան… Ալեն Դելոն

Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր համարում են, թե երջանկությունը մշտական երևույթ է։

Այն բացարձակապես հարաբերական հասկացություն է։ Հիվանդի համար երջանկությունն առողջությունն է։ Վախկոտի համար՝ փախուստը։

Շինհրապարակում քար հատող ալժիրցու համար երջանկությունը, հնարավոր է, Ալեն Դելոն լինելն է և «Ֆերրարի» մեքենա ունենալը։

Երջանկությունը նույնպիսի անհեթեթություն է, ինչպես մնացյալ ամեն ինչն աշխարհում։ Ինձ համար երջանկությունն ակնթարթների մեջ է։

Այդ ժամանակ չեն վիճում, չեն հաշվարկում, այդպիսի րոպեներն անհնար է ծրագրել։ Ինչ-որ մի պահ ես երջանիկ եմ։ Ես երջանիկ կլինեմ այսօր երեկոյան, իսկ կլինե՞մ, արդյոք, վաղն առավոտյան, չգիտեմ։

Ալեն Դելոն

(Visited 4 562 times, 1 visits today)