«Ռոման» չի պատրաստվում բաժանվել Մխիթարյանից. Մանրամասներ

Ինչպես հայտնում է Italy-24-ը, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, ով հանդես կգա «Ինտերում»։ Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ հանդես չի եկել միլանյան ակումբում (Յուրի Ջորկայեֆը Ֆրանսիայի ներկայացուցիչ է)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին։ Մխիթարյանն արդեն բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

Քանի որ 77 համարի մարզաշապիկը պատկանում է Բրոզովիչին, Մխիթարյանը կկարողանա ընտրել 7 և 22 համարի մարզաշապիկների միջև (Ալեքսիս Սանչեսն ու Արտուրո Վիդալը մոտ են ակումբը լքելուն)։

Միևնույն ժամանակ, «Ռոման» չի պատրաստվում բաժանվել Մխիթարյանից մինչև 2022 թվականի հուլիս, որպեսզի փորձի երկարաձգել պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Նապոլին» և «Ասթոն Վիլան»։

(Visited 868 times, 1 visits today)