Ժերար Պիկեն ու Շակիրան բաժանվել են

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հաղորդում է El Periodico-ն, որի աղբյուրների համաձայն՝ պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են։

Պիկեն արդեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Նրան հաճախ են նկատում գիշերային ակումբներում կանանց ընկերակցությամբ։

Պիկեն ու Շակիրան միասին էին 2011 թվականից, ունեն երկու երեխա։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։

2017-ին եւս իսպանական մամուլը գրել էր, որ Պիկեն ու Շակիրան բաժանվել են եւ մի քանի ամիս միասին չեն եղել։

(Visited 51 times, 1 visits today)