Փոխքաղաքապետին մահացած են գտել

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել իր տանը, հայտնում է Aliq.ge-ն։

Էլոշվիլիի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղում աշխատում են իրավապահները։

Էլոշվիլին 47 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետն էր 2021 թվականից, մինչ այդ զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի, այնուհետև նախարարի պաշտոնը։

(Visited 4 486 times, 1 visits today)