Մահացել է «Նոա» ֆուտբոլի ակադեմիայի 15-ամյա սանը.

«Նոա» ֆուտբոլի ակումբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչատրյանը։

«Խորը ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։ «Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին։

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արմավիրի մարզում։

17–ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հատնվել է ջրատարում, ինչի հետևանքով մեքենայի 15-ամյա ուղևորը մահացել էր։

(Visited 295 times, 1 visits today)