ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրկին առաջ է եկել 2 ուղղություններով

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում էլի առաջ ա եկել 2 ուղղություններով: 2022 թ․ մարտին գյուղացիներն ասեցին, որ ադրբեջանական զորքն առաջ է էկել հին գյուղի/գերեզմանի ուղղությամբ (սլաք 1)։

ՊՆ-ն ասեց, որ 2021 թ. է եղել, ձմեռը գնացել են, իսկ 2022 թ. հետ են էկել։
N.B. Ճանապարհը դեպի էտ դիրք գցել են 2022 թ. մարտ-ապրիլին։
Բայց դրանով չեն սահմանափակվել։

Նկարում երևում ա, որ խորացել են նաև անմիջապես Ներքին Հանդի ուղղությամբ ու ավելի հարավ (դեպի Վարդասար) — սլաքներ 2 ու 3։

P.S. Հիշեցնեմ, որ մի քանի ուղղությամբ առաջ են էկել նաև հենց Վարդասարի հատվածում»։

(Visited 280 times, 1 visits today)