Ահա թե ինչnւ ենք մենք սկսnւմ ծիծա ղել, երբ մեզ խnւտnւտ են տալիս. Գիտնակ անները բացատրել են այս տարածված երևnւյթը

Երբևէ ձեզ մոտ հարց առաջացե՞լ է, թե ինչու ենք մենք սկսում ծիծաղել, երբ մեզ խուտուտ են տալիս, ու դա ինչով է պայմանավորված։ Գերմանացի գիտնականները վերջերս ուսումնասիրել են այդ տարածված երևույթն ու պատասխանել են այս հետաքրքրական հարցին։

Պարզվում է, որ խուտուտ տալու այս երևույթը կոչվում է գարգալեզիս։ Գարգալեզիսը խուտուտի այն տեսակն է, երբ մարմնի որոշ հատվածներին երբ սկսում են դիպչել, մենք սկսում ենք, անկախ մեր կամքից, ծիծաղել ու այս կողմ-այն կողմ անել մեր մարմինը, որպեսզի կարողանանք դիմադրել ու դադարեցնել այն։ Գերմանացի գիտնականները գարգալեզիսը հենց այսպես են պայմանավորվել։

Նրանք նշում են, որ խուտուտով պայմանավորված ծիծաղը տարբերվում է մեր սովորական առօրյա ծիծաղից, որովհետև իրականում այս ծիծաղը գլխուղեղի այն հատվածի ազդակների ազդեցության տակ է ի հայտ գալիս, որը մեծապես պատասխանատու է մեր ցավ զգալու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք սկսում արտասվել խուտուտից, այլ բարձր ծիծաղում ենք։

Պարզվում է, որ այդ հատվածներին նուրբ հպումը մարդու մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում, և հենց այդ հատվածներում խուտուտ տալը երկարում է, կամ ինչ-որ մեկը սկսում է ավելի ուժեղ հպվել խուտուտի հատվածներին, մեզ մոտ արդեն սկսում է ցավ առաջանալ։ Մարդը, ըստ գիտնականների, ծիծաղում է, որովհետև ծիծաղի միջոցով սկսում է կոփել մարմնի այդ մասերը։

Այսինքն՝ գիտնականները վստահեցնում են, որ խուտուտը ոչ միայն կարող է մեզ մոտ դրական էմոցիաներ առաջացնել, այլ նաև այն չափազանց կարևոր ու օգտակար է, որովհետև դրա միջոցով մենք կոփում ենք մեր մարմնի այն մասերը, որոնք ավելի խոցելի են ցավի հանդեպ, ու դրանք դարձնում անխոցելի։

Գիտնականները անգամ վստահեցնում են, որ յուրաքանչյուր մարդ ունի խուտուտի կարիքը։ Մեր ծիծաղը օգնում է, որ այդ հատվածները ավելի ուժեղ դառնան, ու մեր օրգանիզմը, դրական արձագանք ստանալով խուտուտից հետո, խուտուտի հատվածներն ավելի ամուր է դարձնում ու ցավի հանդեպ ավելի կայուն։ Ահա այսպիսի հետաքրքիր բացահայտում։

(Visited 307 times, 1 visits today)