Հայկ Սարգսյանը ձերբակալվեց

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին:

Թե ի՞նչ հիմքով է Սարգսյանը ձերբակալվել, մեզ չհաջողվեց պարզել:

Նշենք, որ վերջինս այս օրերին ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին:

Հավելենք, որ Սարգսյան ընտանիքի բոլոր տղամարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայկ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտված է:

(Visited 242 times, 1 visits today)