Ի՞նչ ֆnբի աներ ու վախեր nւնեին աշխարհի ամենահայտնի առաջնnրդներն ու դիկտ ատnրները

Որքան էլ որ պատմությունը փորձի որոշ մարդկանց գերմարդ դարձնել ու ցույց տալ, թե ինչքան ուժեղ են եղել նրանք, իրականում անգամ ամենասարսափելի դիկտատորներն ու առաջնորդները թաքուն ունեցել են իրենց վախերը, որոնք փորձել են պահել իրենց ներսում։

Առաջարկում ենք ծանոթանալ, թե իրականում ի՞նչ վախեր ու ֆոբիաներ են ունեցել աշխարհի ամենահայտնի առաջնորդներն ու դիկտատորները։

1. Հուլիոս Կեսար

Հռոմի ամենահայտնի առաջնորդներից մեկը չափազանց վախենում էր կայծակից։ Այդ վախը նրա մոտ ի հայտ էր եկել այն ժամանակ, երբ իր ներկայությամբ իր ստրուկներից մեկը տեղում մահացավ կայծակի հարվածից։

2. Պետրոս 1-ին

Պետրոս 1-ինը չափազանց վախենում էր խավարասերներից։ Խավարասերների հանդեպ վախն այնքան մեծ էր, որ երբ Պետրոս Առաջինը որևէ տեղ հյուր էր գնում, նրա ծառաները նախապես բոլոր սենյակները ստուգում էին, ու նոր Պետրոս 1-ինը որոշում էր քնել այս կամ այն սենյակում։

3. Իոսիֆ Ստալին

Ստալինը մեկի փոխարեն միանգամից 3 վախ ուներ։ Հայտնի ղեկավարը վախենում էր քնելուց, ինքնաթիռով թռչելուց և թունավորվելուց։ Այս բոլոր վախերն էլ, թերևս, պայմանավորված էին նրա թշնամիների ահռելի քանակությամբ, ովքեր հաստատ ջանք չէին խնայի նրա թուլության ու անուշադրության պահին նրան սպանելու համար։

4. Ֆրանկլին Ռուզվելտ

ԱՄՆ 32-րդ նախագահը վստահ էր, որ միակ բանը, ինչից պետք է մարդը վախենա, հենց սեփական վախն է, սակայն այս խոսքերը նրան զերծ չպահեցին իր ֆոբիաներից։ Ռուզվելտը սարսափելի վախենում էր կրակից։ Դա կապված էր մանկական տրավմաների հետ, ու նա այնքան էր վախենում, որ հրդեհից կմահանա, որ միշտ դուռը բաց էր քնում, որպեսզի հասցնի դուրս գալ սենյակից հրդեհի դեպքում։

5. Ուինսթոն Չերչիլ

Չերչիլը սարսափելի վախենում էր հրապարակային ելույթներից։ Նա մի անգամ անհաջող ելույթ էր ունեցել, որից հետո բավականին երկար էր պատրաստվում իր ելույթներին ու աշխատում էր իր ամեն նախադասության վրա, որպեսզի նույն պատմությունը երբեք այլևս չկրկնվի։

6. Ադոլֆ Հիտլեր

Հիտլերը ոչ միայն վախենում, այլ ուղղակի սարսափում էր ատամնաբույժներից։ Նա երբեք չէր այցելում ատամնաբուժարաններ։ Ավելին՝ ժամանակակիցները փաստում են, որ Հիտլերը բավականին հիվանդ ու անխնամ ատամնաշար ուներ, ու նրա բերանից միշտ շատ տհաճ հոտ էր գալիս։

(Visited 157 times, 1 visits today)