Բռավոո… Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց Լունես Ամրաուին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակիչում 63.5 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին։

30-ամյա գյումրեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոս էր նվաճել նաև 2017 թվականին Խարկովում և 2019-ին Մինսկում։
Չեմպիոնական տիտղոսի համար այսօր կպայքարի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է:

 

Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

(Visited 83 times, 1 visits today)