Ստալինի սիրուհիները. Ովքե՞ր էին այն 3 կանայք, որ կարողացան խելքահան անել ԽՍՀՄ ամուսնացած առաջնորդին

Ա՜խ կանայք, կանայք։ Նրանց հմայքին չեն դիմանում անգամ ամենաամուր քաղաքական գործիչները, ովքեր թվում է, թե պետք է կենտրոնանային պետական գործերի վրա ու մտածեին միայն իրենց ընտանեկան ջերմությունը պահելու մասին, բայց արի ու տես, որ միշտ չէ, որ դա նրանց մոտ ստացվում է։ Բացառություն չէ նաև Ստալինը, ով մեկի փոխարեն 3 սիրուհի ուներ։ Ովքե՞ր էին նրանք։

1. Մատրենա Կազակովա

1901-1911թթ. Ստալինը հայտնվեց Սոլվիչեգոդսկում, որտեղ ծանոթացավ մի կնոջ հետ, ում անունը Մատրենա էր։ Նա կորցրել էր ամուսնուն ու ապրում էր լրիվ մենակ՝ ստիպված լինելով իր վրա կրել աշխատելու ամբողջ ծանրությունն ու բեռը։ Սակայն ամեն բան փոխվեց Ստալինի հայտնվելուց հետո։ Ապագա հեղափոխականը խղճաց կնոջն ու որոշեց նրան օգնել բոլոր գործերում։

Արդյունքում նրանց մոտ սիրային ուժեղ կապ սկսվեց։ Ստալինը անգամ հասցրեց որդի ունենալ կնոջից նրան թողնելուց առաջ։ Տղան ամեն կերպ փորձում էր թաքցնել իր հոր մասին ինֆորմացիան, սակայն 1970-ական թվականներին նա խոստովանեց, որ իր հայրը ԽՍՀՄ առաջնորդն էր, ու մայրը նրան դեռ մանուկ հասակում էր հայտնել այդ լուրը, սակայն նա խոստացել էր մորը Ստալինի կառավարման ընթացքում երբեք չխոսել դրա մասին։

2. Լիդիա Պերեպրիգինա

1913-1916 թվականներին Ստալինը հայտնվեց Տրուխանի շրջանում, որտեղ էլ ծանոթացավ երկու որբ քույրերի՝ Յոհաննայի և Լիդիայի հետ։ Լիդիան միանգամից գրավեց Ստալինի ուշադրությունը։ Նա ընդամենը 14 տարեկան էր, երբ որոշեց, որ կարող է արդեն անկողին կիսել հասուն Ստալինի հետ։ Նրանց սիրային կապի արդյունքում ծնվեց 2 երեխա։

Առաջին որդին մահացավ հենց ծնվելուց հետո, իսկ երկրորդը ողջ մնաց։ Սակայն նրան ևս ստիպել էին, որ հրաժարվի հոր մասին որևէ ինֆորմացիա հայտնելուց։ Սակայն երբ Խրուշչովը որոշեց Ստալինի դեմ փաստեր հավաքել, նա բացահայտեց նաև այս դեպքը։

3. Վերա Դավիդովա

Հայտնի բալետի պարուհի Վերա Դավիդովան միանգամից հայտնվեց Ստալինի ուշադրության կենտրոնում։ Նա Մեծ թատրոնի պարուհի էր ու արագությամբ սկսեց դառնալ տիտղոսակիր ու չափազանց հայտնի։ Չար լեզուներն ասում էին, որ բոլոր իր վաստակների համար նա պարտական էր իր սիրելի սիրեկանին, ում հետ թաքուն հանդիպում էր Ստալինի տներից մեկում։

Այդ ժամանակ և՛ Վերան, և՛ Ստալինը ամուսնացած էին և ստիպված էին թաքուն հանդիպել։ 56-ամյա Ստալինին 28-ամյա գեղեցկուհու մեջ ամեն ինչ էր դուր գալիս, ու անգամ չէր խանգարում տարիքային տարբերությունը։

(Visited 3 136 times, 1 visits today)