ՆԱ դարձավ Մnսկվ այnւմ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ դրամատ իկական ստnւդիայի ՀԻՄՆԱԴԻՐԸ. n՞ր մեծանnւն ՀԱՅՆ է ՆԱ

ՆԱ դարձավ Մոսկվայում հայկական առաջին դրամատիկական ստուդիայի հիմնադիրը: Հայ ռեժիսոր, թատերական գործիչ Սուրեն Եղիայի Խաչատրյանը ծնվել է 1889 թվականին:

1916 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1910-1934 թվականներին եղել է ՄԳԹ-ի ռեժիսոր, 1918-1922 թվականներին՝ Ռուսաստանի լուսժողկոմատի թատերական բաժնի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի եղբայրն է, Կարեն Խաչատրյանի հայրը։

Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայի հիմնադիր (1918)։ Աջակցել է Աստրախանում, Նոր Նախիջևանում, Կրասնոդարում և այլ քաղաքներում հայկական թատերախմբերի կազմակերպմանը։

nurblog

(Visited 256 times, 1 visits today)