Պավլիկ Մանուկյանը բերման ենթարկվեց

ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին բերման ենթարկելու մասին:

Նա հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով.

«Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազգային ժողովրդավարական բևեռը» հայտարարել էր իրենց անդամների, այդ թվում՝ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանին ձերբակալելու մասին:

(Visited 300 times, 1 visits today)