Ուշագրավ տվյալներ Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ

Ուշագրավ տվյալներ Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ

Արբանյակը գտնվում է 500-ից 550 կիլոմետր բարձրությունների վրա և մեր մոլորակի ուղեծրում մնալու է առնվազն 4 տարի:

Մինչև արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը դրա կառավարմամբ զբաղվելու է արբանյակը պատրաստած իսպանական Satlantis ընկերությունը, ինչից հետո կառավարումն ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստանին:

Արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը կարող է տևել ամիսներ (հավանաբար` մինչև տարեվերջ):

Այս հզորության արբանյակն առավել նպատակահարմար է օգտագործել շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական և այլ ոլորտներում, սակայն այն ունակ է լուծել նաև ռազմավարա-հետախուզական խնդիրներ:

Դրա կողմից արված պատկերները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և որևէ երկրի կամ կազմակերպության ձեռքում չեն կարող հայտնվել:

Ոչ պաշտոնական տվյալներով արբանյակի պատրաստման և Երկրի ուղեծիր դուրս բերման համար ծախսվել է շուրջ 5 միլիոն դոլար:

Եվ վերջում

Ամենայն հավանականությամբ Հայաստանը մոտ ապագայում ձեռք է բերելու նմանատիպ ևս մեկ արբանյակ

Այսքանը

Այս բոլոր տվյալները վերցրել ենք ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի` Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցից ))

Իսկ լուսանկարում SpaceX ընկերության Falcon 9 հրթիռն է` Հայաստանի առաջին արբանյակը տիեզերք տանելիս

(Visited 471 times, 1 visits today)