Այս մարդnւն Էլիզաբեթ 1-ին թագnւ հին երդվեց երբեք nչ մի տղամ արդnւ հետ չամnւսնանալ. Ո՞վ էր այն հայտնի հայը, nվ զրկեց թագnւհnւն կnւսnւթյnւնից

Երբ թերթում ես պատմության էջերը, հանկարծ հանդիպում ես հայտնի դեմքերի, ովքեր երբեք ոչ մեկի հետ անկողին չեն կիսել ու նախընտրել են իրենց կյանքն ավարտել որպես անմեղ կույսեր։

Այդպիսի մի պատմական դեմք է Անգլիայի ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Էլիզաբեթ Առաջին թագուհին։ Սակայն պատմական աղբյուրները նաև չեն խորշում պատմել մի տղամարդու մասին, ում էլ հենց Էլիզաբեթը երդվել էր երբեք ոչ ոքի հետ չամուսնանալ ու միայն նրան նվիրել իր անմեղությունը։ Ո՞վ էր այն հայտնի հայը, ով կարողացավ նվաճել ամրագույն թագուհու սիրտը։

Ռոբերտ Դադլի՝ հայտնի անգլիացի ազնվական, ով մեծացել էր Էլիզաբեթ թագուհու հետ միասին ու դարձել էր նրա աջ ձեռքն ու ոչ միայն… Ռոբերտ Դադլին հայտնի Էդմոնդ Դադլիի թոռն էր, ում մահվան էին դատապարտել պետական դավաճանության համար։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ռոբերտի պապը՝ Էդմոնդը, արմատներով հայ էր։

Պատմական որոշ աղբյուրներում նշվում է Էդմոնդի հայկական արմատների մասին ու դրանով իսկ Ռոբերտին նույնպես հայ դարձնում։ Ինչպե՞ս այս արմատներով հային հաջողվեց այդքան մտերմանալ թագուհու հետ։

Ռոբերտը իրոք սիրում էր թագուհուն։ Չնայած նրանք դա ներկայացնում էին որպես անմեղ ընկերություն, սակայն մի օր ստացվեց այնպես, որ Ռոբերտի սիրեցյալը պատահական ընկավ աստիճաններից ու մահացավ, ու Ռոբերտը մնաց Էլիզաբեթի ճիրաններում։ Այդ օրվանից սկսած սկսեցին բամբասանքներ տարածվել այն մասին, որ թագուհին իրականում ուժեղ խանդի ազդեցությամբ պատվիրել էր Ռոբերտի սիրելիի մահը։

Այդ օրվանից այս երկուսի կապն ավելի ուժգնացավ։ Թագուհին չէր կարող ամուսնանալ Ռոբերտի հետ, քանի որ նա մանկուց չէր հավատում ամուսնության ուժին, բայց չար լեզուներն ասում էին, որ իր կուսությամբ մինչև վերջին շունչը հպարտացող թագուհին վաղուց մեղսագործություն էր գործել ու տրվել էր հմայիչ «հային», ով միայն հպարտանում էր նրանով, որ իրեն հաջողվել է իր անկողնում ունենալ երկրի թիվ մեկ ազդեցիկ կարմրահերին՝ Էլիզաբեթ 1-ինին։

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն հայկական արմատների մասին։ Ցավոք, դժվար կլինի այսօր հստակեցնել Ռոբերտի հայկական ծագման մասին տարածվող խոսակցությունները, քանի որ գաղտնիք չէ, որ բազմաթիվ հայ պատմաբաններ հայկական արմատներ տարբեր անձանց վերագրելու հատկություն ունեն։

Ինչքան էլ որ դժվար է հստակ պատասխաններ տալը, միևնույն է, ուզում ես հավատալ, որ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ թագուհու սիրտը նվաճած միակ տղամարդը իրոք հայ էր, ում հմայքին չկարողացավ դիմանալ անգամ այդպիսի «երկաթե» կինը։

(Visited 2 330 times, 1 visits today)